Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2013 12:54

«Եթե այդպիսի բան լիներ, փաստվեր, որ ՀՀ նախագահը կազինոյում է խաղում, ապա կօգտագործեին Ադրբեջանի գաղտնի ծառայությունները»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ գնահատական տալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցին:

ՀԴԿ նախագահը կարծում է, որ ՀՀԿ-ն, ոչ թե ՀՀ նախագահը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին: Շարունակելով միտքը՝ պարոն Սարգսյանն ասաց. «Այստեղ ոչ միայն վիրավորանք է, այլև երկրի խորհրդանիշի ներկայացնել-չներկայացնելու հարցը: Ուստի այն կուսակցությունը, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը, պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին: Պատիվ պահանջել է պետք: Վերջապես մեկ անգամ մարդը, որ նման հայտարարություններ է անում, պետք է պատասխան տա դրա համար և կարողանա փաստերով հաստատել: Մեկը պիտի հասկանա, որ նման լուրեր տարածելը այնքան էլ հեշտ բան չէ: Սա պետության իմիջի մասին է խոսում նաև»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Զարուհի Փոստանջյանի հարցի հետ կապված բազում շարժառիթներ են շրջանառվում, պարոն Սարգսյանն ի՞նչ շարժառիթ է տեսնում: Նա պատասխանեց. «Չեմ ուզում քննարկել մի կնոջ պահվածք, որը չորս երեխայի մայր է, ունի իր սկզբունքները: Ես չեմ կարող դա քննարկել, թող ինքը իրեն գնահատի: ՀՀ-ում կան հինգերորդ շարասյուներ տարբեր ուղղություններով գործող, որոնք իսկապես ստանում են համապատասխան գումարներ, դրանք ինչ-որ ձևով պետք է արտահայտված լինեին իրենց գործունեության մեջ»:

Այս առիթով Արամ Սարգսյանը հիշատակեց Գենդերային հավասարության մասին օրենքը ու հայտնեց. «Բացահայտ փաստ է այն, որ գենդերային օրենքը ընդունելու համար կառավարությունը փող է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամից»: Դիտարկմանը՝ հինգերորդ շարասյունը կարողանում է համագործակցել կառավարության հե՞տ, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Նրանք են գումար վերցրել, ովքեր քանդելու նպատակ ունեն: Եթե նման օրենք ընդունելու համար կառավարությունը կարող է գումար վերցնել, ապա ինքը դառնում է մեղսակից»:

Հետո էլ անցում կատարվեց գազի սակագնի թանկացման հարցերին, վարչապետի հայտարարություններին ու պայմանագիր չունենալու խնդիրներին: Պարոն Սարգսյանը մանրամասնեց. «Մենք պարոն վարչապետից պիտի բացատրություն պահանջենք՝ ի՞նչ է դա նշանակում՝ պայմանագիր չկա: Եթե պայմանագիր չունենք, նշանակում է հանձնաժողովը ընդամենը Հայռուսգազարդի շահերը պաշտպանեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Անկախ» «քաղաքական գործիչ» Արամ Սարգսյանը տառապու՞մ է ֆոբիայով՝ «Գենդերային հավասարության մասին օրենքի» հետ կապված: Իսկ դու՛ Ի՞ՆՉ տարբերակ/լուծում ես առաջարկում. ««Գենդերային ԱՆհավասարությա՞ն մասին օրենք»:

    Ամո՞թ չի. մի՞թե քո քաղաքական միտքը այդքա՜ն ՊՐԻՄԻՏԻՎ է. թե՞ պատվեր ես կատարում :Զարուհի Փոստանջյանին Ո՞Ր հիմքի վրա «դատի տան»:

    Կա ՄԵԾ տարբերություն ՝ «դուք հանրությանը հայտնի եք որպես խաղամոլ» և «դուք խաղամոլ եք»-ի միջև:

    ԷՆԵՐԳԻԱԴ օգտագործիր Լիսկաներին ու նեմեցներին դատի տալու համար,այ ….. մարդ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031