Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանն արդեն կորուստներ է արձանագրել՝ Մաքսային միությունից

Հոկտեմբեր 08,2013 12:52

«Իշխանությունը գնաց այն ճանապարհով, որ մի քիչ զարմանք է առաջացնում: Մինչեւ սեպտեմբերի 3-ը մենք գնում էինք դեպի Եվրոպա, եւ մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանն այդ ճանապարհն ընտրեց:

Նրա դիտարկմամբ՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, ինչ առավելություն է տալու՝ վաղ է խոսել, բայց կորուստներ կլինեն. «Ես արդեն մի կորուստ արձանագրել եմ: Սերժ Սարգսյանը ԿԳ նախարարությունում հայտարարեց, որ աշխատավարձերը կրկնակի ավելանալու են: ՄՄ մտնելուց հետո վարչապետը հայտարարեց, որ նոր տարվանից սկսած չեն բարձրանալու, այլ՝ ամռանը, այն էլ՝ 40 տոկոս: Ես կապում եմ դա այս պրոցեսների հետ»:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ անվտանգության խնդիրները բնականաբար առկա էին եւ սա ամենալուրջ մարտահրավերն է. «Եկեք նկատի ունենանք, որ սա մեկ օրվա պրոցես չի, 4 տարի է եւ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեին, չեմ կարծում, որ այդքան միամիտ են: Մեր իշխանությունների վարած քաղաքականությունն է հիմնականում, որ մենք այս ճանապարհին ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031