Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նունեի 500 հոգին Պուգաչովայի 70-ի դիմաց

Հոկտեմբեր 08,2013 11:53

Ռուսական էստրադայի թիվ 1 ներկայացուցիչը՝ Ալլա Պուգաչովան, լիովին իրավունք ունի նախանձել Նունե Եսայանին։ Իհարկե, ներողություն ենք խնդրում, որ Պուգաչովայի անվան կողքին Ն.Ե.–ի անունն ենք դնում, բայց դե.. ունենք այն, ինչ ունենք։

Մի կողմ թողնենք, որ Պուգաչովան մեկ համերգի դիմաց ստանում է միջինը 60-70 հազար դոլար։ Որպես կանոն, ռուսական աստղերի համերգներին մասնակցում են 7-15 երաժիշտ, ձայնային օպերատոր, հնչյունային ռեժիսոր՝ նայած աստղի հնարավորություններին։

Ալլա Պուգաչովայի դեպքում նրան ուղեկցում է մոտ 15 հոգի։ Համերգի տեխնիկական հատվածը՝ բեմի հարդարում, լույսեր, դինամիկների տեղադրում, դզում, փչում, աֆիշներ եւ էլի ինչ-որ բաներ, ահա այսքան գործերին ներգրավվում է 30-40 մարդ։ Բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում լրացուցիչ տեխնիկա եւ կահավորանք տեղադրել՝ այդ թիվը կարող է կազմել մինչեւ 70 հոգի։ Սրանից ավելի քանակ՝ համերգներին ներգրավվածության առումով, այդպես էլ չհանդիպեցինք։

Հիմա որեւէ մեկը՝ լինի դա Մշակույթի, թե Ֆինանսների նախարարությունից, թե ինչու Ալլա Պուգաչովայի ամենաբարդ համերգները նախապատրաստել են քարը պայթի 70 հոգի, իսկ ահա Նունե Եսայանի համերգը՝ այն էլ 4 ամիս, 500 հոգի են պատրաստել։ Ֆինանսների նախարարություն ասացինք, հիշեցինք, ֆիննախարար Դավիթ Սարգսյանը չտեսնված օրիգինալ է բացատրել Նունե Եսայանին 54 մլն դրամ հատկացնելու փաստը. «Ինչո՞ւ, Նունե Եսայանը վա՞տ արժեքային համակարգ ա, Սայաթ-Նովան, Կոմիտասը վա՞տ բան ա։ Դուք չեք ուզում լսել, ես ուզում եմ լսել»։

Պետք չէ ինֆարկտ ստանալ այս խոսքերից։ Եթե նույնիսկ դա ֆիննախարարն է ասում։ Ընդհակառակը, պետք է ուրախանալ, գնալ մոմ վառել, որ մեր արժեքային համակարգն այլեւս Նունեն է, թե չէ կարող էր Սպիտակցի Հայկոն լինել, կամ էլ՝ Վլեն։ Այսպիսի էքստրեմալ պայմաններում ապրող ազգ ենք. մեզ հաղթել հնարավոր չի։

Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031