«Իրատես de facto-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
– Սովորաբար քաղաքական գործիչները տալիս են հարցեր, որոնց պատասխանները գիտեն, Զարուհին գիտե՞ր, թե՞ չգիտեր իր հարցի պատասխանը։
– Այդ հարցը ավելի ճիշտ է իրեն ուղղել։ Թերևս նա ուզում էր հերքված կամ հաստատված տեսնել մամուլի հրապարակումները։
– Չե՞ք կարծում, որ դա ոչ Զարուհի Փոստանջյանի, ոչ «Ժառանգության», ոչ էլ Սերժ Սարգսյանի՝ կազինոյում տանուլ տալ–չտալու հարցն է, որքան Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության, չկայացածության։ Եթե որևէ պետություն իր անկախության 22-րդ տարում նման հարցեր է լուծում, նշանակում է՝ պետության ներսում կան արժեհամակարգային պրոբլեմներ։
Կարդացեք նաև
– Լիովին համաձայն եմ։ ԵԽԽՎ-ում շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ իրավիճակ է։ Արդար չեն, երբ տիկին Փոստանջյանին մեղադրում են պետականությանը հարված հասցնելու մեջ։ Պետականությանը առաջին հարվածը հասցնում է մինչև հիմա ԵԽԽՎ մոնիթորինգի տակ լինելը այն դեպքում, երբ մեզ հետ ԵԽԽՎ-ին անդամակցած շատ պետություններ արդեն դուրս են եկել մոնիթորինգից։ Միջազգային կառույցներում շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ ընտրություններ են տեղի ունենում, ինչպես է իշխանությունը ձևավորվում, կառավարման ինչ համակարգ է գործում։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները առաքելության ավարտին ուղղակի ասացին, որ հույս չունեն, թե կառավարությունը կկարողանա իրավիճակը փոխել։ Ավելի մեծ խայտառակություն չէ՞, երբ ՀՀ քաղաքացին գնում է Ֆրանսիա, այնտեղ ապաստան խնդրում և ներկայանում է ադրբեջանցի։
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում