Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության բոլոր անդամները կամուֆլյաժ էին հագել (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 08,2013 11:05

kamuflyaj_7 kamuflyaj_5 kamuflyaj_4 kamuflyaj_3 kamuflyaj_2 kamuflyaj_1 kamuflyaj_8Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ 
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. -Վա՜յ ծիծաղ…
    Էս շորերը սրանք ունեի՞ն, թե էսօրվա համար են կարել:

  2. Համլետ says:

    Կլոունադա…

  3. Թեղուտ says:

    Ժամկետային զինծառայողների մի զգալի մասը հագնում է մաշված, քրքրված ու գունաթափված համազգեստ, իսկ սրանց մեկ օրվա համար կարված պլպլան համազգեստը կարող էր բավարարել մի ամբողջ մարտկոցի: Մանրուքներ կան, որ պետք է անպայման հաշվի առնել:

  4. samvel says:

    «Բարով եկար հազար բարի,
    Հզոր արծիվ մեր սարերի,
    Թագ ու պարծանք մեր աշխարհի,
    Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
    Որ մին զարկես ջարդես հազար։

    Խեղճ տըկարին դու ապավեն,
    Ազատ կանես ամեն ցավեն,
    Մեզ կըփրկես անիրավեն,
    Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
    Որ մին զարկես ջարդես հազար։

    Մատաղ ենք մենք քո դըրոշին,
    Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
    Նրա ոտին, պոչին, բաշին,
    Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
    Որ մին զարկես ջարդես հազար։

  5. Maxim says:

    Զինվորական շորեր հագած,
    Օֆշորային գոտին կապած,
    Կճոյանի օրհնանքներով,
    Կռունկներին՝ քո երգերով,
    Դու թալանի ով մեծ վարպետ,
    Գուրծում ես դու շատ գրագետ,
    Վստահորեն, ասում, խոսում,
    Նախագծեր ունես բազում,
    Սիլիկոնյան հովիտներում,
    Գիտնականներ Մարսից բերում,
    Օդում՝ քաղաղներ կառուցում,
    Հրաշք գործում, ամեն հարցում:
    Լսել եմ թե՛ իբրև հիմա՝
    Հռթիռներ ես դու կառուցում,
    Հանքաքարը մեր ընդերքի,
    Բերնբերան նրանց բարձում,
    Նախագահի հրահանգով,
    Ուղարկում ես անհայտ ուղով,
    Բայց լոկ անշահ՝, հոգով մղված,
    Ժողովրդի շահից բխած:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031