Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում պաշտոն ուզել». Արարատի մարզպետն` իր հրաժարականի մասին

Հոկտեմբեր 08,2013 10:32

Երեկ շատերի համար անսպասելի վարչապետին հրաժարականի դիմում ներկայացրեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հավաստի տեղեկություններով` առաջիկայում Արարատի մարզպետ է նշանակվելու նախկին դաշնակցական, ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականն զբաղեցնող Արամայիս Գրիգորյանը, ով գյուղատնտեսության նախկին նախարարն էր: «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց Էդիկ Բարսեղյանի հետ` պարզելու հրաժարական ներկայացնելու պատճառը:

– Պարոն Բարսեղյան, ո՞րն է Ձեր հրաժարականի պատճառը, մամուլում տեղեկություն կա, որ Դուք Սերժ Սարգսյանի հրամանագրով եք ազատվել աշխատանքից:

– Ես հանրապետության նախագահին երկու շաբաթ առաջ խնդրել եմ, որ ինձ ազատի աշխատանքից: Ես բավական երկար տարիներ պետական համակարգում աշխատել եմ` մոտ 43 տարի: Անգործ որևէ շաբաթ չեմ եղել, և ժամանակ է եկել, որ ուզում եմ մի երկու տարի էլ ակտիվ հանգիստ անցկացնել իմ համար:

– Իսկ ինչպե՞ս է պատասխանել Սերժ Սարգսյանը Ձեր առաջարկին, նրա կողմից որևէ առաջարկ չի՞ եղել:

– Ո՛չ, իմ առաջարկն ընդունել է նորմալ, և ես շնորհակալություն եմ ասել իմ առաջարկն ընդունելու համար: Ջերմուկ քաղաքում մարզպետների հետ հանդիպմանը ևս մի անգամ խնդրել եմ, և նախագահը չի մերժել իմ խնդրանքը, և ես այսօր դիմում եմ ներկայացրել կառավարություն` աշխատանքից ազատվելու համար, որ իմ տեղը զիջեմ ավելի երիտասարդ կադրերի: Ես համոզել եմ, որ պարոն նախագահ, 43 տարի է պետական տարբեր համակարգերում աշխատել եմ, փորձել եմ լավ աշխատել, փորձել եմ իմ ղեկավարների վստահությունն արդարացնել, և այժմ ես նպատակահարմար եմ գտնում, որ անցնեմ ակտիվ հանգստի:

– Պարոն Բարսեղյան, իսկ Ձեր հրաժարականը կապ ունի՞ Արարատի մարզպետարանի կողմից դիզվառելիքի բաշխման կապակցությամբ հարուցված քրեական գործի հետ, քանի որ այդ գործով կոնկրետ կալանավորված մեղադրյալ կա:

– ՀՔԾ-ում քննվող գործով ինձ հետ առնչվող որևէ բան չի եղել: Ընդամենը քննությունը կատարվել է, և գործը ուղարկվել է այլ քննչական մարմին: Տեղյակ էլ չեմ` գործը կարճվել է, թե ոչ:

Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031