Տգեղ ու անվայել բան է անում դատարանը Տիգրան Առաքելյանի գործով:
Առավել տգեղ ու անամոթ կարելի է կոչել իշխանությունների պահվածքն այս գործով. մի կողմից սա հասարակությանն ուղղված մարտահրավեր է, թե՝ տեսեք, կարող ենք արհամարհել այն հարյուրավոր մարդկանց խոսքն ու երաշխավորությունը, ովքեր դիմել են դատարանին՝ խնդրելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Ընդ որում՝ դիմողները հասարակության մեջ հարգված մտավորականներ են, պատգամավորներ, քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք հազվադեպ են այսպես միակամ դիրքորոշում դրսեւորում որեւէ հարցում:
Մյուս կողմից մինչեւ վերջ ճզմում ու նվաստացնում է դատավորներին՝ ցույց տալով, որ նրանք ոչինչ չեն որոշում, նրանք միայն կատարողներ են՝ իշխանության կամքը կատարողներ:
Երեկ վերաքննիչ դատարանն աննախադեպ պահվածք է դրսեւորել՝ թույլ չտալով Առաքելյանի փաստաբանին անգամ ավարտելու իր միջնորդությունը: Փաստաբանի խոսքը բերանում՝ դատավորը հետաձգել է նիստը: Այն դեպքում, որ համաներումը տարածվում է Տիգրանի վրա, եւ ենթադրվում էր, որ դատարանն ամեն գնով պետք է ձգտի րոպե առաջ ավարտել այս անփառունակ գործի քննությունը եւ ազատ արձակել նրան:
Ի՞նչ է սա՝ ուժի ցուցադրությո՞ւն, հասարակական դիմադրությունը կոտրելու ձգտո՞ւմ, արդարադատության նկատմամբ արհամարհա՞նք:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում