Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ը Digitec Expo 2013-ին ներկայացրեց մի շարք նորարարություններ

Հոկտեմբեր 07,2013 23:34

Երեկ ավարտվեց Digitec Expo 2013 տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Արդեն երկրորդ անգամ այս միջոցառմանը մասնակցող Orange-ն իր տաղավարում այցելուներին առաջարկում էր ծանոթանալ ընկերության մի շարք նորարարություններին:

Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացրեց երկրորդ սերնդի MyFi սարքը՝ ներբեռնման մինչև 21.6 Մբ/վ արագության հնարավորությամբ: MyFi-ը 3G+/Wi-Fi մոդեմ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել Wi-Fi ծածկույթ Orange-ի ցանցում ցանկացած վայրում, ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում, որոնցից մեկը՝ լարով (համակարգիչ, նոութբուք, սմարթֆոն, Wi-Fi տեսախցիկ, խաղային համակարգ և այլն): Հիշեցնենք, որ Orange-ի ցանցը միակն է Հայաստանում, որ իր ամբողջ ծածկույթում հնարավորություն է տալիս ներբեռնման մինչև 21,6 Մբ/վ արագություն, իսկ 5 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում և Արարատում, մինչև 42.2 Մբ/վ արագություն:

_MG_5387

Digitec-ում Orange-ը ներկայացրեց նաև նոր սերնդի Flybox-ը, որն ինտերնետի և ֆիքսված հեռախոսակապի միասնական լուծում է ինչպես տան , այնպես էլ աշխատավայրի համար: Նոր Flybox-ը, որը շուտով կլինի վաճառքում, կունենա արդեն մինչև 21,6 Մբ/վ ներբեռնման արագություն և և Wi-Fi-ի միջոցով ինտերնետին միաժամանակ 32 սարքավորում միացնելու հնարավորություն: Ֆլայբոքսին կարելի է նաև միացնել մեկ ֆիքսված հեռախոս և այն օգտագործել տան կամ գրասենյակի ֆիքսված հեռախոսակապի համար:

Orange-ի տաղավարի «Խելացի տուն» բաժնում ներկայացված էին լուծումներ, որոնք թույլ են տալիս վերահսկել բնակարանը, գրասենյակը կամ ամառանոցը հեռավորության վրա: Այստեղ ներկայացված է, թե հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգտակար լինել միանգամայն այլ, անսպասելի ոլորտներում: Ներկայացված էր մասնավորապես GSM տեսախցիկը, որը թույլ է տալիս հեռակա կերպով իրական ժամանակում տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում տանը, ամառանոցում կամ խանութում և անգամ դիտել անցուդարձը հեռախոսի էկրանին կամ համակարգչով: Մյուս սարքը MyPlug-ն էր, որի շնորհիվ կարելի է հեռավորության վրա կառավարել տան էլեկտրական հոսանքի աշխատանքը՝ SMS-ով միացնել կամ անջատել սարքեր ու համակարգեր, ինչպես նաև հետևել էլեկտրաէներգիայի սպառմանը  և հեռախոսի միջոցով ստանալ ավտոմատ ազդանշան, եթե օրինակ հոսանքի անջատում է եղել:

«Orange-ը շարունակում է լինել նորարարության խթանիչ ուժը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Մենք ներդնում ենք մեր և Orange Խմբի ամբողջ նորարարական ուժը՝ էլ ավելի հարմարավետ դարձնելու մեր բաժանորդների կյանքը: Հեռահաղորդակցության տեխնոլոգիաները հզոր ուժ կարող են լինել՝ օգտագործվելով ոչ միայն որպես կապի միջոց, այլ նաև որպես առօրյան կազմակերպելու ու հեշտացնելու գործիքներ՝ ամենաբազմազան նպատակներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ձայնային ծառայությունների ոլորտում Orange-ը ներկայացրեց հեռախոսազանգի HD որակը: Օրանժ Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է և մինչ օրս միակ օպերատորը Հայաստանում և ողջ տարածաշրջանում, որը ներդրել է այս ծառայությունը: Օրանժ Արմենիայից հետո HD որակով ձայնը ներդրվեց նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլուր: HD որակով ձայնն այսօր հասանելի է 60 երկրում և տրամադրվում է 78 օպերատորի կողմից, որոնցից 18-ն Orange-ի տարբեր մասնաճյուղեր են: HD որակի ձայն ստանալու համար անհրաժեշտ է, որ և´ օպերատորի ցանցն այդ հնարավորությունն ունենա, և´ երկու հեռախոսները, որոնցով կատարվում է զանգը: Այսօր HD ձայնը դառնում է որակի նոր չափանիշը, և աշխարհում արտադրվող նոր սմարթֆոններն ու ոչ միայն սմարթֆոնները` Alcatel, Apple, Samsung, Nokia, LG, Sony և այլ արտադրողների կողմից, մեծամասամբ ունեն HD ձայնի հնարավորություն, որը Հայաստանում հնարավոր է զգալ միայն Orange-ի ցանցում:

 

 Orange Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031