ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հոկտեմբերի 7-ին մտահոգություն է հայտնել չինական ընկերությունից հրթիռներ ձեռք բերելու Թուրքիայի գործարքի համար՝ նշելով, որ ինքն ակնկալում էր, որ Անկարան այնպիսի համակարգ կընտրի, որը համատեղելի է իր դաշնակիցների հետ հարաբերություններին: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով «Ռոյթերսին»:
Թուրքիան հայտնել է, որ մտադիր է 3,4 միլիարդ դոլարի պաշտպանական հրթիռներ ձեռք բերել չինական ընկերությունից, որի վրա ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել:
Ռասմուսենն ասել է, որ նման համակարգերի ընտրությունը ազգային որոշում է և իրենց համար կարևոր է, որ առանձին պետության ձեռք բերած համակարգերը կարողանան աշխատել և գործարկվել մյուս երկրների համակարգերի հետ. «Ես ակնկալում եմ, որ Թուրքիան նույնպես կհետևի դրան», – ասել է նա՝ ավելացնելով, որ հասկանում է՝ Թուրքիան դեռ չի կայացրել վերջնական որոշումը և բանակցային փուլում է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ