Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մութաֆյան. «Մեր շատ կրոնավորներ դողում ու գլուխ են խոնարհում փող ունեցողների առաջ»

Հոկտեմբեր 07,2013 22:42

Aravot.am-ի հետ զրույցում թատերագետ-հրապարակախոս Լևոն Մութաֆյանը, գնահատելով նախորդ  կիրակի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր երեխաներին կնքելու նպատակով Մալաթիայի եկեղեցու  դռները հավատացյալների առջև փակելու տհաճ փաստն, ասաց. «Ամբողջ խնդիրը հետևյալն է` Սամվել Ալեքսանյանը և ես բավական լավ բարեկամներ ենք, բայց երկու փաստ ինձ հանել է իր դեմ. առաջինը փակ շուկայի խնդիրը, և հատկապես իբրև հայ մարդ, հայ հավատացյալ, հայ եկեղեցին սիրող, գնահատող, զայրացած,  վիրավորված եմ այն քայլով, որ կատարվեց: Գոնե հայ եկեղեցու պատմության մեջ բացի պաշտպանական ժամանակներում, երբ անհրաժեշտ էր եկեղեցու դռները փակել`փրկելու համար այնտեղ պատսպարված մարդկանց, այլ դեպքեր  չեն եղել, որ  որևէ մեկը համարձակվեր փակել եկեղեցու դռները: Ռուսերեն  բառ կա` кощунство, ես չեմ թարգմանի, բայց հայերեն մոտավորապես համարժեքը կասեմ` սրբապղծություն, եկեղեցին Աստծո տունն է, եկեղեցու դռները միշտ բաց պետք է լինեն, բայց մենք արդեն էնքան ենք կորցրել մեր արժեհամակարգերը, որ մի օլիգարխ, ավելի շատ փող թռցնող մեկը, որը բիրդան աղա է դառել, փակում է  եկեղեցու  դռները: Էստեղ, իհարկե ես միայն Սամվել Ալեքսանյանին չեմ մեղադրում, ցավոք սրտի էսօր մեր եկեղեցի թափանցել են նաև կրոնավորներ, կրոնական ծառաներ, որոնց համար փողն է գլխավորը և որոնք դողում են, գլուխ են խոնարհում փող ունեցողի կամ իշխանավորի առջև: Հազար Սամվել Ալեքսանյան լիներ, հավատավոր կրոնավորը չպետք է թույլ տար այս քայլը:Ես կրոնավորների նման պահվածքը համարում եմ անհանդուրժելի, անընդունելի: Ճիշտ այդպես, երևի  հիշում եք Ծառուկյանի եկեղեցու  բացման ժամանակ, երբ սեղաններ էին գցել, հասկանում եմ` հյուրասիրություն է և այլն, և այլն, բայց իրենք պիտի նախատեսին, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Մի խոսքով, էսօր փողով ծաղրում են մարդկանց, փողով վիրավորում են մարդկանց: Եկեղեցին հարսանյաց սրահի տեղ է օգտագործվում  կամ ուրախությունների սրահի,  որովհետև ես կարող եմ փող տալ, փակել որևէ ռեստորան իմ ընտանեկան տոնախմբությունները անելու, բայց եկեղեցու դռները փակել ընտանեկան տոնախմբության համար, արդեն էստեղ  խոսում է անամոթ բիզնեսը: Ցավոք սրտի եկեղեցին էլ ընդունում է բիզնեսի  հոգեբանությունը, դա անբարոյականություն է»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Որ այսօրվա մեր Հայ Առաքելական եկեղեցին սրբապղծվել և սրբապղծվում է՝ գարեգին Բ-ի կողմից,
    միանշանակ այդպես է: Որ երկիրը զավթել է այլասեռվածների մի խումբ, դա էլ է այդպես: Բայց ի՞նչ
    կարող ենք ասել մի ամբողջ ժողովրդի մասին, ովքեր 5-10 հազար դրամով իրենց վաճառում են, առանց չնչին անհարմար զգալու: Եթե ես նման քայլի գնայի, ավելի լավ կլիներ՝ գետինը մտնեի, անկախ ինչ սոցիալական ծանր վիճակում լինեի: Հրեշավոր բան է տեղի ունենում, երբ ժողովուրդը
    իրեն հոգեբանորեն վաճառված է զգում և ընդունում է այլասեռվածների խաղի կանոն, քանի որ արդեն ապրում է ստրուկի հոգեբանությամբ:

  2. Անահիտ says:

    Այո,եկեղեցին էլ է ընդունում բիզնեսի, ես կասեյի չարչու հոգեբանությունը, որովհետև դրանց մեծամասնությունը ունեն առաջին հերթին ջհուդի հոգեբանություն և էություն:

  3. Ցավալի է, սակայն փաստ է says:

    Մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, վախեցեք նրանցից, ովքեր հոգին ու մարմինն են մորթազերծ անում` մարդկանց վերածելով քայլող անշունչ ու կամազուրկ դիակների: Դժբախտաբար այսօր Հայ Ժողովրդին Մայր Հայրենիքում վերածել են քայլող անշունչ ու կամազուրկ դիակների: Այդ դիվային սրբապղծության մեջ իր լուման ունի նաև ներկայիս հայ եկեղեցին` հանձինս գարեգին երկրորդականի: Շատ ցավալի է, սակայն փաստ է: Բայց որքան կարելի է գրել, այլևս հոգնեցինք, հավանաբար ամեն ինչ պիտի թողնենք ինքնահոսի կամ Բարի Աստուծո նախախնամությանը, քանզի անամոթությունն ու անպատժելիությունը սահման չունեն: Ուստի ժամանակի ընթացքում կամ էշը կսատկի, կամ էլ էշատերը:

  4. Համլետ says:

    ,,Ամբողջ խնդիրը հետևյալն է` Սամվել Ալեքսանյանը և ես բավական լավ բարեկամներ ենք…,, ու ,,…որ մի օլիգարխ, ավելի շատ փող թռցնող մեկը, որը բիրդան աղա է դառել…,,:Հոդվածի այս 2 մեջբերումներին կարելի էր ուշադրություն չդարձնել,եթե հոդվածի իմաստն համատարած անբարոյականության ու ու ,,մեր կորցրած արժեհամակարգի,, պախարակումը չլիներ…
    ,,Ասա ո՞վ է ընկերդ (բավականին լավ բարեկամդ),կասեմ՝ ո՞վ էս դու,, ժողովրդական ասացվածքն է՞լ է արժեզրկվում…
    Ամեն ինչն էլ արժեզրկվել է ու սրանից լավ բանի հոտ չի գալիս,սա վերջն է ամեն ինչի (ականջդ կանչի,Աբրահամյան Արամ,որ նման դեպքերում կասեիր՝ ,,ոչ ադեկվատ,, պահվածք ու մտածելակերպ է՝ հաստատ):)

  5. Նաիրա says:

    ոչ մեր եկեղեցին է մի բան, ոչ առավել ևս էս կեղծ մտավորականը

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031