Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Фонтанка. Օլիմպիական կրակը, հավանաբար, մարեց անվտանգության համակարգի պատճառով. Շավարշ Կարապետյան

Հոկտեմբեր 07,2013 22:15

Ստորջրյա լողի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, խոսելով երկուշաբթի օրը Սոչիի օլիմպիական կրակի մարելու մասին, ասել է, որ ամեն ինչ նորմալ է անցել և նման բան ամեն տեղ է պատահում:

«Ֆոնտանկա» պարբերականին պատմելով, թե ինչպես է եղել, որ կրակը հանգել է՝ հայազգի լողորդն ասել է. «Ես մտա Կրեմլ: Ինձ մոտեցավ հատուկ խումբը: Նրանք վառեցին ջահը ու ես վազեցի: Պետք էր վազել բավականին լուրջ տարածք, իսկ ջահը կշռում է մեկ կիլոգրամ 80 գրամ: Երկար վազքի համար դժվար է: Վազեցի մոտ երկու րոպե ու տեսնեմ կրակը հանգել է: Ես վազում էի կամարի տակով, իսկ այնտեղ քամի է: Դուրս եմ գալիս կամարից ու փչում է օդամղիչ խողովակը»:

Նա նշել է, որ նման դեպքերը արարողության ժամանակ հաշվի են առնված, և փոխանցումավազքի ժամանակ Օլիմպոսից բերած մի քանի ջահերով խումբը հերթապահում է:

«Ուղղակի այդ պահին մոտակայքում ոչ ոք չկար: Փոխանցեցին, որ հարկավոր է շտապ մոտենալ: Մոտեցան ու վառեցին իրենց կրակայրիչով: Դադարը մեկ րոպեից ավել չի տևել», – պատմում է Կարապետյանը՝ ենթադրելով, որ մոտակայքում մարդ չլինելու պատճառը եղել է Կրեմլի ներսում ձեռնարկված անվտանգության միջոցները: Օրինակ, Շավարշը իր հետ վազքի էր վերցրել 16-ամյա իր տղային, սակայն Կրեմլ նրան չեն թողել մտնել:

«Այնտեղ այնպիսի անվտանգության համակարգ էր, այնպես էր ամեն ինչ փակված, որ ո՛չ որդուս, ո՛չ կնոջս, ոչ մի բարեկամի չկարողացա հետս տանել», – պատմել է Շավարշ Կարապետյանը, որը 1976թ. փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորների կյանքը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031