Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարաարությունում տեղի է ունեցել երիտասարդ դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ս.թ. հունիսին ԱԳՆ-ում անցկացված արտաքին մրցույթով հաղթող ճանաչված դիմորդները:
ԼՂՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ ԱԳ նախարարի հրամանով օրենքով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ ավարտած թեկնածուներին շնորհվել է կցորդի աստիճան և նրանց են հանձնվել ԱԳՆ վկայականներ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն