Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում Զարուհի Փոստանջյանի Սերժ Սարգսյանին ուղղված հարցը մեծ աղմուկ բարձրացրեց և արժանացավ շատերի քննադատությանը:
«Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանը «Առավոտի» հետ զրույցում, մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի հարցից հետո տեղի ունեցած զարգացումները, նշեց, որ Զարուհի Փոստանջյանը հայտնագործություն չի արել. «Զարուհի Փոստանջյանի հարցը ոչ մի գաղտնիք չի պարունակում և որեւէ մեկը չպետք է ցնցվեր: Եվ ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է շատ զուսպ լինեն իրենց նկատմամբ հնչած քննադատության նկատմամբ: Սա ազատ խոսքի այբուբենից է: Ժողովրդական հասարակարգում պետք է հանդուրժող լինեն քննադատող, այդ թվում նաեւ ցնցող խոսքի նկատմամբ»:
Արտակ Զեյնալյանը կարծում է, որ հարցի երկրորդ մասը՝ ճաշակի խնդիր է և Հայաստանում առաջին անգամը չէ, որ խոսվել է այդ մասին. «Արդյոք այդ ամբիոնում նստած Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին տեղի՞ն էր այդ հարցը տալը, որևէ չի կարող մրցակցել այդ հարցում՝ ճաշակին ընկեր չկա: Գուցե կարելի է քննարկել, որ հնչած թիվը ճշմարտանմա՞ն է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, աշխարհում արձանագրված ամենամեծ տանուլ տված գումարը 21 միլիոն դոլարն է եւ ոչ թե 70 մլն եվրոն»:
Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը շատ բարենպաստ կարող էր օգտագործել այդ հարցը: Իրավաբանը չի զարմանում, որ Ադրբեջանի ներկայացուցիչը բարձրացրել է Զարուհի Փոստանջյանին հեռացնելու հարցը. «Ադրբեջանում իրավունքների պաշտպանության վիճակը, այդ թվում նաև խոսքի ազատության վիճակը անմխիթար են, Հայաստանի համեմատ անհամադրելի վիճակում են: Ուստի տարօրինակ չէ, որ այդ հարցը բարձրացրել են, հատկապես, Ադրբեջանում»:
Կարդացեք նաև
Պրն Զեյնալյանը շեշտեց, որ այդ հարցի համար չի ենթադրվում քաղաքացիական պատասխանատվություն, քանի որ չկան ո՛չ վիրավորանքի, և ոչ էլ զրպարտության տարրեր: Իսկ այն ինչ ասվել է Զարուհի Փոստանջյանի հասցեին, իրավաբանը համարում է վիրավորանք, որը ենթադրում է քաղաքացիական պատասխանատվություն:
Ըստ պրն Զեյնալյանի՝ «Գուցե այդ ամբիոնից շատ ավելի հարմար կլիներ խոսել շատ թարմ դեպքերի մասին, ինչ, որ տեղի ունեցավ հենց նույն Զարուհի Փոստանջյանի հետ Մեղրիում»:
Իրավապաշտպանը համարում է, որ դեկտեմբերի 25-ին Մեղրում ռուսական անվտանգության աշխատակիցների հարձակումը Զարուհի Փոստանջյանի վրա անհամատեղելի է անկախ երկրի կարգավիճակի և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունների հետ. «Սա բնորոշ է օկուպացիոն զորքերին գրավյալ տարածքներում, երբ անում են այն՝ ինչ ուզում են: Այստեղ այդ զորքերը իրենց դրսևորել են որպես օկուպանտներ: Դրա վերաբերյալ դատապարտելի է Հայաստանի իշխանությունների անգործությունը՝ անկախ նրանից Զարուհի Փոստանջյանը կամ ինչ-որ մեկը իրենց կուսակցության անդամ՞ է, թե՞ ոչ, կամ օկուպանտ զորքերը արդյո՞ք իրենց տերերն են, թե ոչ՝ պետք էր համարժեք արձագանքի արժանանար, ինչը տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ այստեղ շատ տեղին է ասել՝ բարի գալուստ Մաքսային միություն»:
Արտակ Զեյնալյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությունում
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/114508524″ iframe=”true” /]
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սա մարդու (այն էլ ԱԺ պատգամավորի) բերանը փակելու դասական ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ արարք էր:Դիկտատուրա:
Հայաստանի «մայրաքաղաք» Երևանը կարել է սկսել անվանել Պուտինոգրադ:
Փառք աստծո, որ իմ երկրի կուսակցություններում կան հասկացող մարդիք: Թե չէ երբեմն թվում է՝ թե
բոլորը կեղծ Նժդեհականների փորտիքն են, ինչպես օրինակ Օեկ-ը՝, լյարդը, ցերոզային վիճակում,
,,Բարգավաճները,, հաստ աղիքը, բորբոքված վիճակում, ՀՅԴ-ն էլ, միշտ մուտացիայի ենթարկվող
բացիլ է:
Զարուհու տված հարցերի մասին ամբողջ Հայաստանը գիտեր,
իսկ ինչու Եվրոպան չպետք է իմանար:
Ավելորդ ամաչկոտությունից միշտ օգտվել են անամոթները:
Կարծում եմ օտարերկրյա դիվանագետները մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություն ունեն, քան մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Վիկիլիքսի գրառումները այդ մասին տարիներ առաջ ապացուցեցին: Այլ հարց է. սա ինչ տվեց մեզ՝ քաղաքացիներիս? Ստացանք մեզ ՛հուզող՛ հարցի պատասխանը? Սերժին պատժեցին? Մեր խնդիրներից մեկը լուծվեց? Մեր երկրի վարկը բարձրացավ? Աղքատությունը վնազեց?… Կարելի է մեր խնդիրները անվերջ թվարկել: Որևէ շոշափելի արդյունք Զարուհու հարցից հետո դեռևս չկա: Միգուցե սխալվում եմ, և ժամանակը այլ բան ցույց կտա? Կապրենք կտեսնենք՚: