«Փրկենք Փակ շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների դեմ պայքարող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցներից այսօր վերաբացված «Փակ շուկա- Yerevan City»-ում հաշված մարդիկ էին աշխատում:
Հիշեցնենք, որ ակցիաների ժամանակ շուկայի տարածքում ակտիվիստների դեմ դուրս եկած Ալեքսանյանի տասնյակ աջակիցները պնդում էին, որ իրենք բոլորը «Ծածկած շուկայի» նախկին աշխատողներ են, որոնք շուկայի վերաբացվելուն պես նորից գալու են աշխատանքի:
Aravot.am-ը զրուցեց շուկայի նախկին եւ ներկայիս աշխատակցի հետ: Նա չհամաձայնեց, որ նախկին շուկայից ոչինչ էլ չի մնացել. «Հուշարձան չկար, շուկան փլվում էր մարդկանց գլխին: Ոնց որ հիմա Զվարթնոց օդանավակայանն է փլվում: Եթե հիմա մի բարերար ուզենա նորոգի, էլի նույն ձեւի բողոքարկելու են: Հոգաչափ ենք շնորհակալ էս մարդուց»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ ակտիվիստների ակցիաները, որոնք նրանք նախատեսել են նոր թափով վերսկսել առաջիկա օրերին, արդյունք չեն ունենալու. «Թող հիմա էլ գնան ուրիշ հուշարձան գտնեն: Ոչ մի հուշարձան չի խեղաթյուրվել, հին տեսքը պահպանված է, ամեն ինչ պահպանված է»:
Մանրամասները` տեսանյութերում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ