Բուդվայում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի 23-րդ առաջնության նախավերջին՝ 8-րդ, տուրում 18 տարեկանների պայքարի առաջատար, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն այսօր ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւից, ինչը կարող է նրա համար ոսկու արժեք ունենալ: Այս տարիքային խմբում մեդալի հավակնող մեր մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (նկարում) եւ Արման Միքայելյանն այս պահին դեռ խաղում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովհաննես Գաբուզյանը վստահ հաղթանակ տարավ Իրակլի Բերաձեի նկատմամբ և եղրափակիչ՝ 9-րդ տուրում սպիտակներով պիտի խաղա միանձնյա առաջատարի՝ Վլադիմիր Ֆեդոսեյեվի դեմ: Հաղթանակի դեպքում մեր գրոսմայստերը կդառնա Եվրոպայի չեմպիոն: Հաջողություն: