Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Օլիմպիական խաղերի հաջորդ տարին ոչ մի երկիր լավագույն կազմով չի մեկնում աշխարհի առաջնություն»

Հոկտեմբեր 07,2013 19:59

Հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 16-ին Լեհաստանում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու է միայն Հայաստանի տղամարդկանց հավաքականը, այն էլ՝ երեք հոգով:

Վրոցլավի մրցահարթակ մտնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, Վանիկ Ավետիսյանը՝ 69 կգ եւ Հայկ Հակոբյանը՝ +105 կգ: Մեր կանանց թիմն ընդհանրապես չի մեկնելու աշխարհի առաջնություն:

Արդեն քանի տարի չէր եղել, որ մեր հանրապետության ծանրամարտն այսքան սակավաթիվ լիներ միջազգային խոշորագույն մրցաշարերում: Aravot.am-ը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է դրա պատճառը: «Մտահոգվելու բան չկա: Սովորաբար, ոչ մի երկիր օլիմպիական խաղերին հաջորդող աշխարհի առաջնություն իր լավագույն մարզիկներով չի մեկնում: Ու ոչ էլ բարձր արդյունքներով ու մեդալների առատությամբ զարմացնելու նպատակ է հետապնդում: Մենք նույնպես: Մանավանդ, որ հաջորդ օլիմպիական խաղերի համար վարկանիշային լինելու է 2014 թվականի աշխարհի առաջնությունը: Սա բոլոր երկրներում որդեգրված ռազմավարություն է», – պատասխանեց Փաշիկ Ալավերդյանը:

Հարցին, թե ինչի՞ մեր տիտղոսակիր ծանրորդները, որոնք մեր տեղեկություններով, վնասվածքները բուժելուց զատ նաեւ մարզվել են, չեն ընդգրկվել հավաքական՝ գոնե մրցակցային պայքարը վերզգալու համար, Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Նրանք գերադասել են հիմնավորապես ապաքինվել ու մարզվել եւ մեծ մրցահարթակ վերադառնալ եկող տարվա սկզբին մեկնարկող Եվրոպայի առաջնությունից: Մեր առաջատար ծանրորդները դիմել են ֆեդերացիա, ՀԱՕԿ եւ թույլտվություն ստացել: Իսկ ինչ վերաբերում է կանանց, այնտեղ էլ հիմնական կորիզի աղջիկները վնասվածքներ ունեն եւ դեռ լիովին պատրաստ չեն աշխարհի առաջնությանը մասնակցել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031