ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ:
Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
ՀՀ Նախագահի աշխատակազմ