Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post. Հայկական եկեղեցիների զանգերը հնչում են Թուրքիայի մի անկյունում, որտեղ ժամանակին ցեղասպանություն է եղել

Հոկտեմբեր 07,2013 18:41

Ավելի քան մեկ դար Սուրբ Կիրակոս՝ սև բազալտով կառուցված 14-րդ դարի հրաշալի եկեղեցու զանգերը լռել են: Գրում է «Վաշինգտոն Փոստ» թերթը Դիարբեքիրի հայկական եկեղեցու մասին:

1915թ. քրիստոնյաների սպանդի և տեղահանության ժամանակ այն լուրջ վնասվել էր, տասնամյակներ շարունակ կանգնած էր լքված և առանց տանիքի, որպես իր այցելուների սպանություններից մի ցավալի հուշ:

Այնուամենայնիվ արդեն մի քանի ամիս է, որ զանգերի ղողանջյունը լսվում է զանգակատանը և արձագանքում քաղաքի նեղ փողոցներում և բանուկ շուկաներում:

Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջերս ենթարկվել է 3 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգման, այդ թվում՝ տանիքը, բոլոր յոթ զոհասեղանները, որը հազվադեպ երևույթ է եկեղեցու համար, քանի որ սովորաբար մեկ հատ է լինում, և մետաղյա զանգի վերադարձը իր զանգակատուն:

«Այս պահին զանգերն ընդամենը խորհրդանշական են», – ասում է Արահիմ Դեմիրճյանը, որն օրը երկու անգամ խփում է զանգերը, – «Քահանան այժմ վերապատրաստում է անցնում Երուսաղեմի հայկական համայնքում: Երբ նա ավարտի և վերադառնա, մենք նաև կարող ենք սկսել կանոնավոր շաբաթական ծառայությունները»:

Դեմիրճյանը Սուրբ Կիրակոսի ստվերի տակ անանուխի թեյը խմելիս ձեռով կոկորդի տակ գիծ է քաշում՝ իր հոր անցած փորձությունները նկարագրելիս:

1915թ. Դեմիրճյանի հորը մի մահմեդական էր վերցրել, երբ իր ընտանիքն արդեն ոչնչացրել էին: Դեմիրճյանն իրեն մահմեդական հայ է կոչում ու իր պարտքն է համարում իր հոր փրկվելու պատմությունը պատմել բոլոր զբոսաշրջիկներին, որոնք գալիս են Սուրբ Կիրակոսը տեսնելու:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031