Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ շուկայի» աշխատողները մեկ ամիս չեն վճարելու Սամվել Ալեքսանյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 18:07

Pak_shuka_5 Pak_shuka_4 Pak_shuka_3 Pak_shuka_2Երկար նորոգումից հետո այսօր վերաբացվեց նախկին «Ծածկած շուկան»` որպես Yerevan City: Ծածկած շուկայից միայն նախկին մի քանի առեւտրականներն են մնացել, որոնք վերադարձել են իրենց աշխատանքին: Չնայած նրանք պնդում են, որ «Ծածկած շուկայում» ոչինչ չի փոխվել, իրականում ներսում մեծ մասը սուպերմարկետ է ծառայում եւ միայն մուտքի մի փոքր հատվածն է շուկային տրամադրված:

Աշխատակիցները Aravot.am-ին պատմեցին, որ Սամվել Ալեքսանյանի հետ աշխատանքային պայմանագրեր են կապել ու մեկ ամիս նրանք չեն վճարելու շուկայում իրենց սեղանիկների համար, իսկ հարկերի չափի մասին դեռ տեղեկություն չունեն: «Չեմ կարծում, որ էնքան բարձր հարկեր ուզեն, որ դրսում կանգնելուց վատ լինի»,- ասաց շուկայի առեւտրականներից մեկը:

Այսօր շուկայում շրջայց էր կատարում ոչ միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, այլեւ շուկայի համար ակտիվիստների դեմ դուրս եկած կանայք` Ալեքսանյանին բարերար, շինարար համարողները:

«Աշխատանք է տվել տղայիս, եղբորս, ամուսնուս: Մեզ էլ էր առաջարկում՝ վաճառողուհի: Ամեն գործն էլ ունենք: Իսկականից ընկել ենք մեր մոր փորը»,- ասաց Ալեքսանյանի պաշտպաններից մեկը:

Շուկա այցելած քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չճանաչեց շուկան. «Ներսում շատ բան է փոխվել, հին շուկայից միայն մնացել է լայնությունն ու խորությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Զարմանալ պետք չէ Լֆիկ Եկեղեցիփակողյանին աստվածացնողների վարքից,քանի որ նրանք՝ ի տարբերություն ուղեղով ու բանականությամբ դատողների՝ մտածում են ստամոքսով ու դրան հաջորդող մյուս օրգաններով…

  2. Լևոն Մելքումյան says:

    Անկեղծ ասած, զարմանում եմ արտագաղթի պատճառներ փնտրող մարդկանց վրա: Մտավոր փայլուն հատկանիշեր պետք չեն հասկանալու համար, որ ոչ մի իրեն հարգող, մարդկային տարրական արժանապատվություն ունեցող մարդ և՛ չի կարող, և՛ իրեն թույլ չի տա շարունակել ապրել մի երկրում, որտեղ առկա են (չեն ապրում, այլ առկա են) Սամվել Ալեքսանյանի նման մարդուն աստվածացնողների այս ոհմակը, որտեղ հզոր պետական մեքենան ոչինչ չի կարողանում/ուզում անել, ի լուր և ի տես ողջ աշխարհի, օրենքի վրա թքող Սամվել Ալեքսանյան կոչվող այդ ոչնչության հետ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031