Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը, ավելացնելով, որ այս պահին Բարսեղյանն աշխատանքի մեջ է:
168.am-ի տեղեկություններով` նրա փոխարեն Արարատի մարզպետ է նշանակվել Գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով կոալիցիոն կառավարությունում այդ պաշտոնին նշանակվել էր ՀՅԴ քվոտայով: