Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական ազատ հասարակության մեջ դժվար է պայքարը բացասական երևույթների դեմ».Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 07,2013 18:10

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շնորհավորելով տասնյակից ավելի ուսուցիչների` պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց նրանց:

Նախարարի խոսքով` ՊՆ-ն ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական գործունեությունը: Նա նշեց, որ ուսուցիչների հանդեպ հատուկ հարգանք ունի, իր ծնողները եւս եղել են  ուսուցիչներ, և այն կարծիքին է, որ ուսուցիչների եւ դպրոցի միջոցով կարելի է դաստիարակել ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին:

PN_2

«Կրթական համակարգի և բանակի հետ միասին մենք կարող ենք լոկոմոտիվի դեր կատարել մեր իրականության մեջ և դրականի ու բացասականի հարաբերակցությունը փոխել դեպի դրականը»,- ասաց նախարարը` հավելելով, որ մեր երկիրը գնում է դեպի զարգացում, դեպի առաջընթաց, և մեր երիտասարդները պետք է փողոց դուրս գալով՝ համապատասխան օրինակ վերցնեն, ոգեւորվեն և իրականացնեն իրենց առջև դրված պատասխանատվությունները:

«2014 թվականին անխնա պայքար ենք մղելու փողոցային բարքերի դեմ, մեզ պետք է ճշմարիտ արժեհամակարգ ունեցող զինվոր»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր բանակը այսօր ապահովում է մեր երկրի անվտանգությունը:

Ըստ նախարարի՝ հայրենասիրություն դաստիարակելը շարունակական գործընթաց է: Նա կարծում է, որ քաղաքացիական ազատ հասարակության մեջ դժվար է պայքարը բացասական երևույթների դեմ:

«Մեր տարած հաղթանակը ոչ այնքան քանակական, որքան մարդկային ոգու բարձր պատրաստվածության արդյունք էր»,-ասաց նախարարը՝ հավելելով՝ այս ամենը կորցնել, նշանակում է չարժեւորել այն հաղթանակը, որ ունեցել ենք պայքարի ժամանակ:

Նախարարը ներկայացնելով այն դպրոցների ցանկը, որտեղ հասցրել էր այցելել, ասաց, որ այս տարվանից ռազմագիտություն առարկան ավելի բարձր մակարդակով կդասավանդվի, կանցկացվեն «Լավագույն զինղեկ» մրցույթը և այլ միջոցառումներ:

Քվանտ վարժարանի պատմության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանն իրեն հատկացված ելույթի ընթացքում դիմելով Սեյրան Օհանյանին ասաց, որ իրենց վարժարանը միակն է հանրապետությունում, որ ունի ռազմավարժական ճամբար, որտեղ աշակերտները ստանում են ոչ միայն հիմնարար գիտելիքներ  նախնական զինվորական պատրաստակամություն առարկայից, այլ նաեւ ստանում են ռազմահայրենասիրական դաստիարակություն, սակայն, ցավով նշում, որ նախարարը մինչեւ այսօր վարժարան չի այցելել.«Պրն. նախարար , գիտեմ, որ շատ զբաղված եք, բայց ես հանդգնում եմ Ձեզ հրավիրելու մեր ռազմավարժական ճամբար»,-ասաց տիկին Սիմոնյանը, որին ի պատասխան նախարարն ասաց. «Հնարավորության դեպքում անպայման կայցելենք»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031