Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի դատական նիստից հետո կանայք իրենց ձեւով հաշվեհարդար տեսան մեղադրող դատախազի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 16:53

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատական նիստից հետո դահլիճում ներկա մի խումբ կանայք մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին անհարմար իրավիճակի մեջ դրեցին:

Նա նիստի ընթացքում առարկություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի ներկայացրած միջնորդությանը, եւ կանայք դրա պատասխանը տվեցին նիստից հետո՝ իրենց միջոցներով: «Ամոթ քեզ, դու մա՞րդ ես, դու ընտանիք, երեխաներ ունե՞ս, խիղճ ունե՞ս, նման սուտ ես խոսում: Մի քիչ էլ սպասի, քո տեղը ստեղ ա լինելու»:

Դատախազին հորդորեցին՝ թե կարող ես, ժողովրդի միջով դուրս արի, ոչ թե հետնամուտքով: Նրան անվանում էին «թուրք, մուսուլման»:

Կանանցից մեկի խոսքերով՝ «Զիմզիմովի դատավարությունն է՝ գնա-արի, գնա-արի: Լիսկայինը ասում են՝ քնած էր, ըսենց էր, ընենց էր, խոսքը խոսքին սկի չէր բռնում, բայց երեխուն ինչ ձեւով են բերում-տանում (նկատի ունի Տիգրան Առաքելյանին, որին ձեռնաշղթաներով են բերում ու տանում,- Հ. Ջ.)»:

Դահլիճում ներկաները վստահեցնում էին, որ դատարանը սպասում է վերեւներից հրամանների, մինչեւ հրամանը չստանան, պետք է այսպես ձգձգեն:

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ընթացքում պաշտպան Մուշեղ Շուշանյանը պատրաստվում էր նորից միջնորդություն ներկայացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու, սակայն դատավոր Եվա Դարբինյանը ընդհատեց դատական նիստը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031