Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը չընդունելու վերաբերյալ ոչինչ չի ասել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Վարուժան Ավետիսյանը։
Նրա խոսքերով՝ գործով համաներումը կյանքի կոչելու քայլը պետք է ձեռնարկի մեղադրող կողմը։
«Դեռ զինվորական դատախազ չի նշանակվել, երբ նշանակվի, այն ժամանակ էլ քայլեր կկատարվեն,- կանխատեսեց Վարուժան Ավետիսյանը։ – Վոլոդյա Ավետիսյանը զինվոր է եւ դիմանում է ամեն դժվարության»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև