Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ Գևորգ Կոստանյանի գլխավոր դատախազ նշանակման մասին. «Դեռ կերազեք Աղվան Հովսեփյանին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 16:06

«ՀՀ ԱԺ-ն Գևորգ Կոստանյանի քվեարկության փաստով ամրագրեց, որ ինքը չի հանդիսանում ՀՀ քաղաքացիների շահերի ամրագրողն ու ներկայացնողը»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում խոսելով ՀՀ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակման մասին` ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա համար ծիծաղելի է այն, որ ԱԺ-ում Գ. Կոստանյանի թեկնածության հարցով նշում են, որ տեղի է ունեցել կեղծիք. «Կարծում եմ, որ նա ընտրվեց քաղաքական կոնսենսուսի արդյունքում: Քաղաքական կոնսենսուսը քաղաքացիների շահերի հաշվին անբարոյականություն է: Ամենատարբեր քաղաքական ուժերը լոյալ էին տրամադրված Գևորգ Կոստանյանի նկատմամբ, մանավանդ այն պատկերի վրա, որ որպես զինդատախազ աշխատած երկու տարիների ընթացքում մենք չնկատեցինք, որ նա արմատական բեկում մտցնի ՀՀ զինուժում մահացությունների դեպքերով քննության ընթացքի մեջ: Այն ամպագոռգոռ խոստումները մենք նույնիսկ չտեսանք: Քաղաքական ուժերը նույնիսկ այս հանգամանքը հաշվի չառան: Կամ գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրվում անձ, որը երկար տարիներ հանդիսանում  է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում:Այսինքն՝ մարդու իրավունքների և ազատությունների մասին խոսում է մի անձ, որը մարդու իրավունքների խախտումը պաշտպանողի դերում է հանդես եկել»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ շարժառիթներով էին քաղաքական ուժերը չեզոք տրամադրված պարոն Կոստանյանի դեմ, իրավապաշտպանը պատասխանեց. «Դեռ կերազեք Աղվան Հովսեփյանին՝ չնայած իր կողմից բազմաթիվ հանցագործությունների կոծկմանը: Քաղաքական ուժերը բոլորը ներգրավված էին այդ հանցագործություններում: Ուստի հիմա նրանք բոլորը նոր դիվիդենտներ պիտի հավաքեն նոր դատախազի մոտ, որ իրենց մութ ու ստվերային կողմերը կարողանան սառեցնել»:

Գևորգ Կոստանյանի նշանակման փաստի կապակցությամբ Արթուր Սաքունցը մի քանի դիտարկումներ արեց. «Աղվան Հովսեփյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ և որոշվեց, որ  նա իր թեկնածությունը չի առաջադրելու, չնայած դրա իրավունքն ուներ: Կամ չտեսանք, որ դատախազն իր հրաժեշտի հանդիպումն ունենա ԱԺ-ի հետ և որևէ հաշվետվություն ներկայացնի ԱԺ-ին իր վարած գործունեության մասին»:

Արթուր Սաքունցը Գևորգ Կոստանյանի՝  ՀՀ գլխավոր դատախազ նշանակման մասին խոսելով՝ նաև հիշատակեց այն փաստը, որ Կոստանյանը եղել է «առաջին ջութակը» Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված աղմկահարույց գործում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031