Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկ Մուրադյանի համար երգն աղոթք էր. Լեւոն Մուրադյան

Հոկտեմբեր 07,2013 16:03

«Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակի ով լինելու մասին խոսակցությունները դեռ պտտվում են: Ռոբերտ Ամիրխանյան, Հայրիկ Մուրադյան, վերջերս նաեւ Աղասի Այվազյանի կինը հայտարարեց, որ տեքստը Աղասի Այվազյանին է պատկանում: Yerkir.am-ը ներկայացնում է Հայրիկ Մուրադյանի տղայի` Լևոն Մուրադյանի սպառիչ մեկնաբանությունը` հարցի հետ կապված:

«Հայ մշակույթի մերօրյա առաքյալի համար Հայոց երգն իրոք խորան էր, որտեղից նա հնչեցնում էր Հայ շինականի, ազնվականի ու զինվորի, ուղղակի Հայ մարդու հոգու մրմունջը… Վերջին օրերին կրկին աշխուժացել են խոսակցությունները «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ, որոնք հին են այնքան, որքան այն դավադրությունը, որն սկսվեց երգի ստեղծման հետ միաժամանակ: Իմ աչքի առջեւ ստեղծված այդ երգը, որի ընթացքի ամեն ակնթարթին ներկա եմ եղել, այնուհետեւ վերածվեց ամենամանրահոգի առեւտրի առարկայի եւ ցավալին այն է, որ այդ հոգևոր չարչիությունը շարունակվում է մինչ օրս, պատիվ չբերելով բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց անբարո միջամտություններով ավելի աղավաղել երգի ստեղծման պատմությունը:

Ես իրականում կգերադասեի լռել, և չխառնվել իբր երգի հեղինակներին բացահայտել փորձողների բանակին: Սակայն գերադասեցի բարձրաձայնել` ներկայացնելով նաև այս տհաճ պատմության սկզբում իսկ հենց իր՝ Հայրիկ Մուրադյանի իսկական հայ ազնվականի պահվածքը: Իմ դիրքորոշումը և այս խնդրի վերաբերյալ և իրականությունը բացահայտելու իմ ցանկությունը բխել է հորս նկատմամբ անսահման հարգանքից` պահպանելով այնպիսի մարդու կեցվածքը, որ վայել է Հայրիկի նման մեծությանը միայն: Մեծություն, որ կյանքի նկատմամբ ազնվական կեցվածքն ապացուցել է իր թողած ժառանգությունով, անխոնջ աշխատանքով եւ ազգային տեսակին և ազգային՝ եղեռնապուրծ, մշակույթին ունեցած իր անսահման նվիրումով: Հավատարիմ մնամ նրա փիլիսոփայությանը, որ անհասանելի կարող է լինել շատերի համար, մանավանդ այս երգի պատմության ջրերը՝ պղտորողների: Միայն երգի նկատմամբ սերը չէր, որ Հայրիկը գնում էր ազգային մշակութային գանձերի հետքերով, հատիկ առ հատիկ փրկելով մեր երգերը: Հայրիկը երգ չէր փրկում, այլ մեր տեսակը, Հայու իսկական տեսակը, վեհ, անաղարտ, առաքինի և ազնվաբարո տեսակը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանե says:

    Լևոն Մուրադյանը Հայրիկ Մուրադյանի թոռն է: Նա Մուրադյանի աղջկա՝ Մարոյի որդին է…

  2. Narine Dellalian says:

    Հարգելի Մանէ, այս հարցի մեջ ձեր գրածը ամենաանկարեւոր կետն է: Քննարկման հարցը բոլորովին այլ է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031