Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազությունում արդեն սկսվել են կադրային փոփոխությունները

Հոկտեմբեր 07,2013 15:36

Դատախազության կայքէջի տեղեկատու բաժնում բացակայում են գլխավոր դատախազի առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանի ու խորհրդական, գիտությունների դոկտոր Հովհաննես Ստեփանյանի անունները: «Խորհրդականի, օգնականի պաշտոնները հայեցողական են եւ տրամաբանական է, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ձեւավորի իր փոքր աշխատակազմը: Երկրորդ, Ձեր կողմից հիշատակված անձինք աշխատանքից ազատվել են նախքան նոր գլխավոր դատախազի նշանակումը, սակայն բացառված չէ, որ առաջիկայում եւս լինեն նոր կադրային փոփոխություններ, այդ թվում՝ հայեցողական պաշտոններում: Արտառոց ոչինչ չկա, ավելին` շատ տրամաբանական է», – մեկնաբանելով նշված երկու անձանց աշխատանքից ազատվելը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կադրային փոփոխությունների դեպքում ԶԼՄ-ները պատշաճ կիրազեկվեն։ «Կադրային փոփոխությունների մասին դատախազությունը մշտապես պատշաճ ծանուցել է։ Կանխատեսումների կարիք չկա, ողջամիտ ժամկետներում ԶԼՄ-ները կիրազեկվեն»,- ասաց Ս.Տռուզյանը:

Ի դեպ, Սոնա Տռուզյանը գտնվում է արձակուրդում եւ մի քանի օրից կբացակայի հանրապետությունից: «Վաղուց ծրագրված ուղեւորություն էր»,-ասում է  նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031