Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանը մի անձ է, ով կարող է խաղատանը կորցնել երկրի ինքնիշխանությունը»

Հոկտեմբեր 07,2013 15:35

«Այդ հարցը ժողովրդի սրտից հնչած հարցն էր: Դա այն հարցն էր, որը ես պարտավոր էի հնչեցնել: Եվ այդ հարցը նախաբան ուներ, որ Սերժ Սարգսյանը չի կարող ներկայացնել հայ ժողովրդին, որովհետեւ հայտնվել է նախագահի պաշտոնում կազմակերպված հանցագործության հետեւանքով, գողանալով ժողովրդի քվեն, եւ նա ներկայացնում է ոչ թե հայ ժողովրդին, այլ կրիմինալ խմբակի: Ես ունեի ընդամենը երեսուն վայրկյան եւ այդ երեսուն վայրկյանում ներկայացրել եմ, որ այս անձը իր քաղաքացիներին վերաբերվում է որպես խաղատանը խաղացող, որը կարող է խաղատանը կորցնել քաղաքացիներին, ինքնիշխանությունը, խաղալ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների եւ այլ բաների վրա»,-այսպես բացատրեց ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին ուղղված իր սկանդալային հարցի իմաստը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Արդյոք իր արարքը զրպարտություն չի՞ կարող  դիտվել, ինքը կարո՞ղ է ապացուցել իր հնչեցրած մեղադրանքները՝ այս հարցերին ի պատասխան տիկին Փոստանջյանը միայն պատասխանեց, որ «Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն: Դա գիտեն բոլորը, անգամ իր մերձավոր շրջապատի կողմից է հրապարակվել»:

Պատգամավորը չի համարում, որ իր հարցով խայտառակել է երկիրը: «Ի՞նչ է՝ ես իմ հարցո՞վ պետք է խայտառակեի: Խայտառակությունն այն է, որ հանրապետության երեսունհինգ տոկոսը քաղցած են, խայտառակությունն այն է, որ Սերժն ասում է, որ սահմանամերձ գյուղերը կարող են վերանալ: Այս իշխանությունն ընդհանրապես որեւէ նոր գյուղ չի հիմնադրել, բայց ձեռնամուխ է լինում գյուղերի վերացմանը: Մենք գիտենք մեզ խայտառակողը ով է՝ հենց Սերժ Սարգսյանն է: Մենք շուտվանից ենք խայտառակված ու վարկաբեկված: Նսեմացված ենք: 1,5 մլն մարդ Ցեղասպանության ենթարկվեց հարյուր տարի առաջ, այսօր նույնքան մարդ է արտագաղթել, ունենք հարյուր հազարավոր ընտանիքներ, որ երեխաներին չեն կարողանում կերակրել, գյուղերում դպրոցներ են փակվում՝ երեխա չլինելու պատճառով, տարեցները միայնակ են մնում, քանի որ երեխաները լքում են երկիրը, ա՛յս խայտառակության մասին խոսեք: Եվ եթե այդ խայտառակության մեջ ես եմ մեղավոր, թող ես էլ պատժվեմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց,Սերժ Սարգսյանը թերթ կարդում է,եթե ՍՍ-ը ամոթ ու մի քիչ պատասխանատվություն ունենա ապա հրաժարականի դիմում պետք է գրի…

    • Sevak says:

      էս զարուհին ո՞վ ա՞, անթասիբ արարած։Եթե մի մարդ սաղ աշխարհի դեմը կարա իրա երկրի ներքին կռիվները ի ցույց դնի ,ոնց որ ընտանիքիդ ներքին կյանքից դուրս գաս սաղի մոտ պատմես,բարձրաձայնես․․․․․․․
      Սրա ասածները անհիմն են,ավելի վաը բանկարող եմ ենթադրել որ ՍՍ-ի հետ պայմանավորվել են ,համ իրան համ էլ իրան ռեյտինգ․․․․․

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում բազմաթիվ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ (նաև կամերաներով նկարված) ՓԱՍՏԵՐ կան, թե ընտրատեղամասերում ինչպես են ԽԱԽՏՎՈՒՄ ընտրական օրենսդրության իրավուքները,բայց այդ ընտրատեղամասերում ՆՈՐ ընտրություններ չեն անցկացվում:

    Ձեզ մի օրինակ բերեմ. Հոլանդիայում մի ընտրատեղամասում մի ՓՈՔՐԻԿ պրոբլեմ առաջացավ,որի հետևանքով մոտ 20/քսան քվեաթերթիկների օրինականության հարցը կասկածելի դարձավ:Սրա համար այդ ԱՄԲՈՂՋ ընտրատեղամասում ՆՈՐ ընտրություններ անցկացվեցին:

    Իսկ Հայաստանում ընտրատեղամասերում լրագրողներին ու դիտորդներին ծեծում-ջարդում-առևանգում են,ԽՄԲԵՐՈՎ կոտրում-փշրում-լցոնում-կաշառում են ու դա ՍԱՂԱՑՆՈՒՄ են որպես «արդար ընտրություններ», որովհետև այդ «փոքր խախտումները» ԱՐԴՅՈՒՆՔԻ վրա «էապես չեն ազդել»:Այ սա է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: Բա ինչի՞ կամերաներ չեն դնում ԲՈԼՈՐ (գոնե մեծ) ընտրատեղամասերում,եթե ՀՀԿ-ն տենց «արդար» է «ընտրվում»:

  3. Համլետ says:

    Որոշ՝ ի ծնե ,,տղամարդ,, կոչվածներ պետք է ամաչեն գոնե,որ Հայ Կինն է արդեն իրեն վտանգի ենթարկելով անում այն,ինչ պետք է անեին էդ հանիրավի ,,տղամարդ,, կոչվածները…

  4. Համլետի հարցին ի պատասխան՝ հոդվածի լույսընծայման վերաբերյալ որոշում կայացնում ենք դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եթե հետաքրքիր է, վիրավորանքներ չկան՝ անպայման կհրապարակենք

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031