Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում մեկնարկեց օլիմպիական ջահի փոխանցավազքը: Կրեմլի տարածքով կրակը ձեռքին վազել են մի շարք մարզիկներ, այդ թվում՝ ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:
Հանկարծ Կարապետյանի ձեռքում ջահի կրակը հանգավ, ինչն էլ սոցիալական ցանցերում զրույցի թեմա է դարձել։ Բայց, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի։ Մասնավորապես Twitter միկրոբլոգում շատերն այս մասին գրելիս նաև հարցնում էին` արդյոք գիտե՞ք, թե ով է Շավարշ Կարապետյանը, գիտե՞ք նրա հերոսության, խիզախության ու բարության մասին։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ