Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը «այլ սերունդ» է համարում Ռուբիկ Հակոբյանին

Հոկտեմբեր 07,2013 15:08

ԵԽԽՎ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանը, որն այսօր հյուրընկալվել էր «Պոստ սկրիպտում» ակումբում, վստահ է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽԽՎ պատվիրակության կազմից:

«Նման ոտնձգություն տարիներ առաջ տեղի է ունեցել,  եւ ի՞նչ հետեւանքներ է ունեցել դա հայկական պատվիրակության համար: Բոլորը լավ են հիշում: ԵԽԽՎ-ում եւ Բյուրոյում դրա մասին բոլորը տեղեկացված են: Երբ Հովիկ Աբրահամյանի կողմից պաշտոնական քայլ կլինի՝ եթե լինի, նոր համարժեք պատասխանը կստանա»,-ասաց տիկին Փոստանջյանը, որը վստահ էր, թե իրեն պատվիրակությունից հանելու հարցը ԱԺ նախագահի առջեւ դրել է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է իր կուսակից ընկերների՝ Ռուբիկ Հակոբյանի եւ Անահիտ Բախշյանի ասածներին, որ իրենք նման հարց չէին տա, Զարուհի Փոստանջյանը դա նորմալ է համարում, քանի որ իրենց կուսակցությունը «Կոմկուս կամ ՀՀԿ չի, որ բոլորը նայեն, թե առաջին դեմքը ինչ է ասում եւ իրենք էլ ասեն, մեզ մոտ բազմակարծություն կա»:

Այդուհանդերձ, նա համարում է, որ պարոն Հակոբյանը եւ տիկին Բախշյանը «այլ սերունդ» են, եւ գուցե թե դրանով է պայմանավորված նրանց ասածը, որ այդպիսի հարց չէին տա:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Դժբախտաբար դու ճիշտ ես, Զարուհի: Նախոևդ սերունդը իսկապես վախեցրած և վախեցաց սերունդ է: Իրավունք ունեմ դա ասելու, քանի որ այդ սերնդից եմ: Կարծում եմ` երբ մենք գնանք, Հայաստանը քեզ պես ավելի խիզախ ժողովուրդ կունենա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031