Հիմա կարդում եմ հաղորդագրությունն այն մասին, որ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին վերընտրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնում և ելույթ ունենալով Թբիլիսիի սպորտի պալատում՝ Սահակաշվիլին կոչ է արել իր համախոհներին վեր կանգնել իրենց ամբիցիաներից և չխոսել քաղաքական ընդդիմադիրների հետ, ինչպես թշնամիների:
Ամեն առիթի դեպքում, երբ խոսակցություն է բացվում այս քաղաքական ու պետական գործչի մասին և երբ փորձ է արվում նրան ներկայացնել դրական կերպով, միանգամից հազար կողմից հարձակվում են ու սկսում տվյալ անձին, որը դրական է արտահայտվել, ներկայացնել առնվազն ազգի դավաճան՝ մի տեսակ ճնշում ստեղծելով, թե պիտի Վրաստանի մասին խոսվի միայն բացասականը, վատը:
Մինչդեռ ես անձամբ չեմ պատկերացնի, որ ասենք, ԵԽԽՎ-ի նիստում վրացական ընդդիմադիր որևէ պատգամավոր, թեկուզև ունենար անձնական թշնամանք՝ իր երկրի նախագահի հանդեպ նման ցինիկ կեցվածք որդեգրեր ինչպես Փոստանջյանի օրինակն ունեցանք օրերս:
Միաժամանակ, նաև չեմ կարծում, որ եթե նման նախադեպ էլ լիներ, այդ անձնավորությանը կդիմավորեին որպես ազգային հերոս ու կանվանեին, ասենք՝ «քսանմեկերորդ դարի սուրբ Նինո», մինչդեռ Փոստանջյանի դեպքում իրապես մի կրկես էր իր բոլոր ատրիբուտներով` ծաղրածուներ, ժանգլյորներ և այլն:
Կարդացեք նաև
Հիմա եկեք ճիշտը խոսենք, մե՞նք ենք ավելի բռի ու անկիրթ, թե՞ վրացիները, կամ մե՞նք ենք ավելի եվրոպացի, թե՞ վրացիները; Մեր քաղաքական դաշտում, եթե հնարավորություն ունենան, ամենափոքր խնդրի դեպքում Բարդուղիմեոսյան գիշեր կանեն, իսկ այնտեղ մարդը կոչ է անում ազգային-քաղաքական համախմբվածության:
Իրոք անկարելի է պատկերացնել այս հակադրությունը, դեռ տեղը գա, մենք իրենց համար այբուբեն ենք ստեղծել. իսկ ում է դա հիմա հետաքրքիր, երբ իրենք երկիր են ստեղծում, իսկ մենք քանդում ենք այն ինչ դեռ կա, պահպանվել է:
Արսեն ԼԵՎՈՆՅԱՆ
Արսեն Լեւոնյան, ինչպես «Սիթի» դարձած «Ծածկած շուկայի» մասին ձեր գրածի վերաբերյալ շատ ճիշտ նկատել էր Լեւոն Մելքումյանը, գրելով, որ «Իսկ արևելյան շուկաներում, դուք, հարգելի Արսեն Լևոնյան, կարծես թե, չեք եղել», այնպես էլ ձեր այս մի գրածի վերաբերյալ կարծում եմ, որ դուք Արսեն Լևոնյան, վրացի չեք տեսել: Ձեր այս գրածի մեջ ես տեսա հայերի հանդեպ չարախոսությամբ լեցուն քծնողական էժանագին հաճոյախոսության չհաջողված փորձ վրացիներին, եւ ողջ գրվածքը իր էությամբ ավելի վատն է, քան այն, ինչի մասին որ խրատական կեցվածքով խոսում եք:
Ռուսի ասած՝ при чём тут վրացիները…..անպայման ուզում եք, որ համեմատություն անցկացնե՞ք, համեմատեք ձեր պատկերացումների հետ…թե չէ վրացիները, եսիմ ովքեր…ի՞նչ կապ ունի, թե որ ազգը ոնցն ա….լավն ա, վատն ա…ձեր մասին մտածեք….
Համաձայն եմ. при чём тут վրացիները…
Մեր լավն էլ է բացարձակ, վատն էլ:
Ասենք, եթե վրացին մի մեզանից մի քիչ պակաս եվրոպացի լինի, դա մեր ջեբը կլցնի..?