Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության խորհրդի նախագահի գործը՝ ԱԱԾ-ում

Հոկտեմբեր 07,2013 14:29

Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության Կապանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»  ՓԲ ընկերության խորհրդի նախկին նախագահ Ռոբերտ Ֆալետտայի եւ նրա կնոջ՝ Ֆարիդա Ֆալետտայի գործով: ԱՄՆ քաղաքացիները, ըստ ոստիկանությունում առկա հաղորդման, զրկվել էին ձեռնարկատիրական գործունեությունից եւ անցյալ տարվա հունվարի 26-ին նրանց նկատմամբ կիրառված սպառնալիքների արդյունքում զրկվելով կապի, համակարգիչներից օգտվելու, ազատ շարժվելու իրավունքից, նրանք լքել էին երկիրը: Ֆալետտաները ոստիկանությունում հայտնել էին, որ իրենց համար նախօրոք ամրագրված չվերթով, հանցագործ գործողությունների շնորհիվ իրենք լքել էին հանրապետության տարածքը, Երեւանից մեկնել Մոսկվա, ապա՝ ԱՄՆ:

Aravot.am-ին տված հարցազրույցի ժամանակ Ֆալետտաները հրապարակել էին նաեւ նշված ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Ռիկ Հաուզի նամակը՝ անցյալ տարվա հունվարի 26-ից Ֆալետաների հետ աշխատանքային պայմանագրի խզման կապակցությամբ: Այս նամակում ասվել էր. «Ակնկալվում է խստորեն ապահովել սույն գրության, նաեւ մեր խոսակցության բովանդակության գաղտնիությունը, չհայտնել այն Կապանի համայնքի անդամներին կամ ՀՀ կառավարության պաշտոնյաներին: Հիշեցնում ենք, որ դուք նման պարտավորվածություն ունեք՝ համաձայն գաղտնիության պահպանման համաձայնագրի, որի պատճենը կցված է: Ձեզ կտրամադրվի բավարար ժամանակ՝ Ձեր անձնական իրերը բնակարանից հավաքելու, Ռուսաստան մեկնելու համար: Կտրամադրվի մեքենա Երեւան փոխադրվելու համար, որտեղ կմնաք մեկ գիշեր հյուրանոցում եւ հաջորդ օրը առավոտյան կմեկնեք Հայաստանից»: Ինչպես Aravot.am-ին հայտնեց Ֆալետտաների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը, գործը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, վարույթը գտնվում է քննիչ Արթուր Աղաջանյանի վարույթում: Նախկին նախագահը եւ կինը բացատրություն էին տվել Կապանի ոստիկանության քննչական բաժնում, նրանք ներկայումս գտնվում են Հայաստանում եւ առայժմ ԱԱԾ չեն հրավիրվել: 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031