Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը մերժեց Տիգրան Առաքելյանի միջնորդությունը

Հոկտեմբեր 07,2013 14:22

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մերժեց Տիգրան Առաքելյանի ներկայացրած միջնորդությունը՝ տուժող ճանաչված Տիգրան Ավետիսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու, որպեսզի պարզեն՝  նրա քիթը կոտրված եղե՞լ է, թե՞ ոչ:

Դատավորը մերժեց՝ բացատրելով, որ առաջին ատյանի դատարանում նման միջնորդություն չեն ներկայացրել, չնայած դրա հնարավորությունն ունեցել են:
Պաշտպանը փորձում էր նոր միջնորդություն ներկայացնել՝ դարձյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու, սակայն դատավոր Եվա Դարբինյանը այսօրվա նիստը համարեց փակված՝ թույլ չտալով ներկայացնել այն: Դահլիճում ներկաները սկսեցին ամոթ, ամոթ վանկարկել դատարանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031