Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանին Բաղրամյան 26-ից առաջա՞րկ կուղարկեն

Հոկտեմբեր 07,2013 14:07

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի համար ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթն անիմաստ էր, եթե նման բարձր ամբիոնից խոսելու հնարավորությունը չօգտագործվեց բարձրացնելու ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի մասին: 

«Լավ չէ՝ եթե չի խոսվում Սաֆարովի մասին, եթե չի շեշտվում՝ ինչպես կարող է ղարաբաղյան հարցը լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով, եթե այդ նույն պետության մեջ քնած մարդուն սպանողին հերոսացնում են: Դա պետք է անպայման ասվեր, որովհետեւ նման մեծ խաղաքարտ ղարաբաղյան հարցում Հայաստանը երբեք չէր ստացել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Հարությունյանը: 
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ասաց, որ այն իրեն հիշեցրել է Կարգին հաղորդումը. «Երբ մի տեսարան կար, ասվում է՝ էմոցիա եւ էքսպրեսիա: Եթե համեմատում ենք Զարուհու ելույթը Վիկտոր Դալլաքյանի ելույթի հետ, իրոք շահեկան վիճակում է հայտնվում Վիկտոր Դալլաքյանը, իր մոտ համոզվածությունը կար, էմոցիան, էքսպրեսիան կար, երբ հայտարարում էր, որ Հայաստանում թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, որովհետեւ Սերժ Սարգսյանը այցելում է խաղատներ: Եթե նման հարց պետք է տրվեր, ապա այդ հարցը պետք է ուղղվեր վարչապետին ԱԺ ամբիոնից: Թե չէ Զարուհու հարցը գազեր բաց թողնելու տպավորություն թողեց»:

Փոստանջյանի հարցի Սերժ Սարգսյանի պատասխանից էլ պարոն Հարությունյանը հասկացել է ՝ ՀՀ նախագահի կադրային քաղաքականության սկզբունքը. « Նա Վազգեն Մանուկյանին, որի հետ փոխադարձաբար վիրավորանքներ էին հնչեցնում, իդիոտ էին իրար անվանում եւ Արտաշես Գեղամյանին, որը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը քիլլեր է բերել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մահափորձ կատարի, աշխատանք տվեց, որ չչարանան էդ մարդիկ: Սերժ Սարգսյանի հիմնական սկզբունքը՝ չչարացնելն է այն մարդկանց, որոնք իրեն տարբեր մեղքերի մեջ են մեղադրում»:

Մեր հարցին, թե ՀՀ նախագահը Զարուհի Փոստանջյանին ի՞նչ է առաջարկելու, Հարությունյանն ասաց. « Կարող է ուրիշ բան առաջարկեն, համենայնդեպս, ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն ասաց՝ 70 միլիոն եվրո ունենայի, կեսը քեզ կտայի, որ չչարանաս: Սա էլ է խաղացողի հոգեբանություն, երբ ասում է՝ կեսը կտայի: Բաղրամյան 26-ում են մշակվում տեխնոլոգիաները, այնտեղ գիտեն՝ ում ինչ են առաջարկում: Մեկին՝ պաշտոն, մյուսին՝ փող, մեկին էլ ուղղակի ճնշում են»:

Անդրադառնալով նորանշանակ գլխավոր դատախազին՝ Գեւորգ Կոստանյանին, պարոն Հարությունյանն ասաց, որ նրա նշանակումը ընդդիմությանը վարկաբեկելու նպատակ ուներ. «Որ ցույց տային՝ տեսեք ընդդիմադիրներն ինչ են ասում, բայց ինչպես են քվեարկում»:

Ասուլիսի վերջում էլ կուսակցության ղեկավարը կրկնեց իր ավելի վաղ հայտնած պնդումը՝ Սերժ Սարգսյանը չի ձգելու մինչեւ 2018 թվականը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031