Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակտիվիստի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել

Հոկտեմբեր 07,2013 13:30

Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերել Վահագն Մ.-ին, որը ժամը 02.20-ի սահմաններում մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի աստիճաններին՝ գոռացել է, թե «ուր է ոստիկանը» (այն դեպքում, երբ քաղաքապետարանի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնած են եղել հենց աստիճանների ներքևի հատվածում)։

Ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են Վահագն Մ.-ին՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բղավում և աղմկում։ Պարզելով, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է՝ ոստիկանները նախ փորձել են հանգստացնել նրան, կարգի հրավիրել, հետո էլ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն Վահագն Մ.-ն շարունակել է գոռգոռալ, ցավագին է ընդունել ոստիկանների դիտողությունները, անհարգալից վերաբերմունք դրսևորել։ 
Ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Վահագն Մ.-ն բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով իրավախախտում կատարելու համար՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-261-րդ, 264-րդ հոդվածների իրավական հիմքով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ, ինչպես և բացատրություն վերցնելու մասին արձանագրություն։
Վահագն Մ.-ն ենթարկվել Է նաև անձի սթափության վիճակի զննության, որի արդյունքում՝ նրա մոտ արձանագրվել Է ոչ սթափ վիճակ։

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031