Այսօր «Զարկերակ» ակումբում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների մասին, ասաց, որ պետք է այլ լծակներ օգտագործել Ադրբեջանում նրանց պատերազմի ցանկությունը զսպելու համար, իսկ այդ լծակները, ըստ նրա`կան:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Սարգիս Ասատրյանը գտնում է, որ, ցավոք, հավանական թեկնածուն Ալիեւն է ու նրա վերընտրման համար արվում է ամեն ինչ`«Ընդդիմության նկատմամբ շարունակվում են ճնշումները, փորձ է արվում խոչընդոտել նրանց հանրահավաքները, իսկ այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունը մտահոգ է ու փորձում է ամեն ինչ անել, որ բողոքի ցույցեր չլինեն եւ Արեւմուտքին էլ ցույց տան, թե իրենց երկրում խաղաղ ընտրություններ են անցկացվել»:
Սարգիս Ասատրյանի խոսքով`Ադրբեջանի այս ընտրություններում էլ առաջընթաց, քայլ դեպի դեմոկրատացում չկա, եւ առաջիկայում դժվար էլ լինի. «Մի երկրում, որտեղ նախագահն ընտրվում է երկու անգամից ավելի, ապա ժողովրդավարացման մասին խոսք լինել չի կարող»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ