Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ շուկան» գործում է առանց ՊԵԿ-ի ու Կադաստրի պետական կոմիտեի թույլտվությա՞ն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 13:18

«Մենք անընդհատ բարձրաձայնել ենք խնդրի մասին, որ կատարվում է անօրինականություն: Մենք ունենք հուշարձանների պահպանության, ապօրինի շինարարության մասին օրենսդրական նորմեր: Բայց գործնականում դրանք չեն գործել: Ինչ էլ արվել է, արվել է ձևական: Մենք գիտենք, որ սեփականատերը երկու անգամ տուգանվել է ապօրինի շինարարության համար»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում, խոսելով «Ծածկած շուկայի» պահպանման խնդիրների մասին, հայտարարեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Նա նշեց, որ այս գործընթացը խաթարված է և անօրինական շինարարության թույլտվության մեջ հիմնականում մեղավոր են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հարցին, թե իրավապահ մարմիններն ինչպիսի՞ գնահատական պետք է տան կատարված անօրինականություններին և ինչպե՞ս են գնահատում կարգի խախտումը, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը պատասխանեց· «Ոչ մշակույթի նախարարությունը և ոչ քաղաքապետարանը մեզ չի դիմել կանխել շինարարությունը: Ես իրավասու չեմ պատասխան տալ դրա համար: Մենք 2012-ին կատարել ենք նախաքննություն: Ունենք ներկայացված փաստաթղթեր քաղաքապետարանից ու մշակույթի նախարարությունից: Մենք համադրել ենք այդ փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ շուկայի հետ կապված՝ կատարվել են որոշ աշխատանքներ, որոնց արդյունքում առաջացել է անհրաժեշտություն կատարել նոր աշխատանքներ: Ուստի ՀՀ ոստիկանությունը չէր կարող այլ դիրքորոշում տալ, քանի որ ի սկզբանե նման մտադրություն չկար շենքը վերացնելու: Դրա գնահատականը՝ լավ կամ վատ, տալ չենք ուզում, բայց ոստիկանության տեսանկյունից մենք դիտավորություն չենք տեսնում»:

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ

Գարեգին Զուգասզյանը հակադարձեց· «Մենք գործ ունենք դեպքի հետ, որտեղ արձանագրված հանցագործություն կա: Կա տեսանյութ, որտեղ Տարոն Մարգարյանն ասում է, որ կառուցապատողը մտադիր է եղել բազմահարկ բնակելի շենք կառուցել, և որ դա քաղաքապետարանը կանխել է: Սա այն փաստն է, որը ցույց է տալիս, որ այստեղ եղել է դիտավորություն: Եթե դա դիտավորության հիմք չէ, չգիտեմ, ուրիշ ի՞նչ հիմք պետք է լիներ ոստիկանության համար»:

Քաղաքաշինության պետական տեսչության պետ Սևադա Հարությունյանը հստակեցրեց· «Մենք արել ենք ամեն ինչ, որ տվյալ շենքը բերվի իրական քաղաքաշինական դաշտ: Օբյեկտը ինքնակամ է, իսկ Քաղաքաշինության մասին, ՏԻՄ մասին, Երևանի ՏԻՄ մասին օրենքների համաձայն՝ ինքնակամ շինության կանխարգելումը և նրա հետևանքները վերացնում է համայնքի ղեկավարը՝ Երևանի քաղաքապետը»:

Այսօր բացվել է «Ծածկած շուկան» արդյոք ո՞ւր էին ակտիվիստները, որոնք պայքարում էին հուշարձանի պահպանման համար, կամ ՊԵԿ-ն ու Կադաստրի պետական կոմիտեն տվե՞լ են շուկայի գործելու թույլտվություն հարցին, Գ· Զուգասզյանը պատասխանեց, որ ակտիվիստները հիմա էլ պայքարում են, քանի որ գործ ունենք արձանագրված հանցագործության հետ ու նշեց· «ՊԵԿ-ն ու Կադաստրը այդ թույլտվությունը չեն տվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031