Ալիեւը նախագահի հավանական թեկնածուն է, այսօր «Զարկերակ» ակումբում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ-միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին:
«Այս ընտրություններից հետո փոփոխություններ` դրական առումով չեն կարող լինել հայ-ադրբեջանական հարաբերություներում: Կշարունակի ռազմական անկայունությունը, նույն գործելաոճը»,- նշեց նա հավելելով, որ որքան Ադրբեջանը գնա դեպի ժողովրդավարություն` այնքան խաղաղության շանսերը մեծ կլինեն, բայց նման բան, ցավոք, այսօր դեռեւս նկատելի չէ:
«Քաղաքացիական հասարակությունները ինչքան էլ գործեն, եվրոպական տարբեր ինստիտուտների աջակցությամբ, տարբեր խաղաղարար կազմակերպությունների միջոցով, միեւնույն է ոչինչ արդյունք չի տա: Պատերազմն ու անկայուն գործողությունները ձեռնտու կլինեն Ալիեւի վարչախմբին»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ նշելով, որ ժողովրդավարության խորը արմատներ չունեցող երկրներում ընտրություններից հետո փոփոխություններ ակնկալել պետք չէ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ