Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Բացի գեյ ակումբներից՝ ամեն տեղ էլ գնում եմ»

Հոկտեմբեր 07,2013 12:53

Մոտ վեց ամիս Հայաստանից բացակայած Տիգրան Կարապետիչը, պարզվում է, եղել է «աստվածների մոտ»՝ Պերուում, ապա՝ Հնդկաստան, Թայլանդ՝ «էն փողերը, որ ստեղ էի ծախսում… գնացի ման եկա: Լավ բան է աշխարհ տեսնելը»:  Այսօր «Հայելի» ակումբում իր բացակայությունն այսպես ներկայացրեց պարոն Կարապետյանը:

«Էդ տեղերում կազինո չկա»,-ասաց պարոն Կարապետյանը՝ լրագրողների հարցին ի պատասխան, թե այդ ընթացքում հասցրե՞լ է այցելել է կազինոներ: Իսկ ընդհանրապես՝ «բացի գեյ-ակումբներից ամեն տեղ էլ գնում եմ, փառք Աստծո»:

«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալված «Ժողովրդական կուսակցության» նախագահը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցին, ասաց, որ դա ձեռնտու էր Սերժ Սարգսյանին, որովհետեւ «իշխանություններին  դա պետք է, իրենք ուզում են ցույց տալ, որ պայքար կա», իսկ «Փոստանջյանի ասածը բոլորն էլ գիտեն, Գեղամյանն էլ էր էդ հարցը բարձրացրել, կազինոն հարց չի, էլի, հարց չի…»:

Պարոն Կարապետյանը կարծում է, որ ժողովուրդը պատրաստ չէ իշխանափոխության եւ ընդհանրապես՝ լուրջ բաների, չգիտի, թե որն է «կենտրոնական հարցը».«Մենք պահանջում ենք իշխանափոխություն, բայց ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք կոր-ծան-վում ենք, անդունդի եզրին ենք»:

ԺԿ նախագահը նաեւ բացատրեց, թե ինչու չի մասնակցել նախագահական ընտրություններին. «Որ մասնակցեի՝ կասեին՝ Րաֆֆի Հովհաննիսյանից ձայն է փախցնում: Մենք գիտենք մթնոլորտը, ասեցինք՝ ի սեր Աստծո, չխանգարենք՝ թող հասնեն: Հասա՞ն՝ ոչ: Երբ ժողովուրդը լինի պատրաստ, զգա կենտրոնական հարցը, նոր կարվի իշխանափոխությունը»:

Նա կարծում է, որ «էն ժամանակ Լեւոնը ալիքը բարձրացրեց եւ վարկաբեկվեց ընդդիմությունը: Ես դեռ էն ժամանակ էի ասում՝ ՀՀՇ-ն մտնում է խորհրդարան, պայմանավորվածություններ կան»:

ԺԿ նախագահը տրանսպորտի թանկացումը, կազինոները եւ անգամ Մաքսային միությանը միանալը չի համարում «կենտրոնական» եւ «գլխավոր» հարց, որի շուրջ ժողովուրդը կմիավորվի եւ դուրս կգա պայքարի. «Մաքսային միությունը ստից հարց ա, ռուսը պարտադրում է, իրեն պետք է ընդլայնվել, պետք է միավոր, մեզ մի հատ ասեց ու միանգամից մտանք: Ես դեմ եմ: Ի՞նչ մաքսային գոտու մասին է խոսքը,  էդ մենք ի՞նչ ունենք, որ մենք «տուպիկի» մեջ են: Մի հատ պատկերացրեք էլի մեր կշիռը՝ Ռուսաստան, Ղազախստան ու… Հայաստան: Ի՞նչ կշիռ ունենք, որ… Ուղղակի Պուտինին պետք էր, որ մենք չնայենք Եվրոպա: Ես ռուսների հանդեպ ոչ մի հակակրանք չունեմ, չեմ էլ կարող ունենալ, որովհետեւ իմ փողերը, իմ բիզնեսը, ինչ ունեմ, ի շնորհիվ Ռուսաստանի է, բայց ես դեմ եմ ցինիկ արտահայտություններին, որ նրանք ասում են՝ մենք չլինենք, թուրքերը ձեզ կուլ կտան, Ադրբեջանը կուլ կտա»:

Պարոն Կարապետյանը համաներման մասին ասաց, որ «ողջունում է», քանի որ «կան անարդար դատվածներ ,կան քաղբանտարկյալներ, կան շինծու գործեր, օրինակ, էն ազատամարտիկի շինծու գործը, որ իբր թե մի տարի առաջ փող են տվել… Մեկին ճարում են, ասում են՝ գնա ասա տվել եմ: Մեթոդը նույնն ա, միշտ էլ տենց են աշխատում՝ կանչում են, ասում են՝ ինչ է պետք, տանք քեզ, գնա, եթե չի համաձայնվում, ուժային են դիմում, շանտաժ են անում»:

«Ես Հայաստանից չեմ գնա երբեւէ: Էդ հաճույքը չեմ պատճառի ոմանց»,- իր խոսքը եզրափակեց Ժողովրդական կուսակցության նախագահը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամստերդամի որոշ աշխարհահռչակ գեյ-բարերում/ակումբներում (օրինակ՝Soho-ում) աշխարհի 4 կողմից տարասեռական/heterosexual տղաները գալիս են տարասեռական/heterosexual աղջիկներ հանդիպելու համար:

    Այո՜. հարուստ տղաները/աղջիկները գեյ-բարերի VIP սրահներում են իրար հանդիպում:

    ՄԻԳՈՒՑԵ «3000 տարվա ‘քաղաքակրթություն’ ունեցող» Հայաստանն էլ մի օր 21-րդ դար հասնի:

    Պարոն Կարապետյան, որ դուք շատ-շատ-շա՜տ էլ ուզեք,ձեզ շատ գեյ-բարեր այստեղ սկի չեն էլ թողնի որ մտնեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031