Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Համաներումը պետք է ոչ թե վերեւի հրահանգ լինի, այլ հասարակական պահանջ

Հոկտեմբեր 07,2013 12:22

Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանի համար համաներումը երկար սպասված է, բայց դատական ոլորտի խնդիրները համաներմամբ չեն լուծվում:

«Փոխանակ խնդիրը արմատախիլ անենք, բուժենք էդ մարդկանց, լուծում ենք ածանցյալ խնդիրներ: Թվաքանակի խնդիր ենք լուծում, մինչդեռ իրականում ազատազրկման վայրերում մարդիկ ոչ թե փոխվում են, այլ հակառակը՝ այնտեղի փոշին հետները դուրս բերելով՝ նրանց արժեհամակարգը խեղաթյուրվում է եւ այլ ճանապարհ չի մնում, քան լքել երկիրը կամ կրկնահանցագործ դառնալ»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Մարոզյանը:

Նա դժգոհեց նաեւ արդարադատության ոլորտից. «Կան դեպքեր, երբ արդարացման դատավճռի փոխարեն անձին ազատազրկման են դատապարտում: Այն անձը, որը 50 կգ մետաղ է գողացել ու բանտախցում պետք է նստի հինգ անգամ նստած մեկի հետ, ով ում ինչ պետք է սովորեցնի: Եվ հիմա համաներմամբ դուրս եկած այդ անձը կկարողանա՞ զերծ մնալ կրկնահանցագործությունից կամ ի՞նչ պետք սերմանի հասարակության մեջ»:

Մարոզյանը չունի ուսումնասիրություն կրկնահանցագործությունների վերաբերյալ, բայց պնդում է՝ դրանց թիվը աճում է. «Մարդակործան համակարգ է արդարադատության համակարգը… մարդիկ բոլորը, բողոքում են անարդարացի դատավճիռներից»:

Վերջում էլ հոգեբանը եզրահանգեց՝ համաներումը որեւէ արդյունք չի տալիս. «Հակառակը՝ պետք է սխալ չդատել, արդարացի դատավճիռներ արձակել, եթե հնարավոր է ներել ու այլ պատժամիջոցներ նշանակել»:

ՀՀ փաստաբանների միության անդամ, փաստաբան Հայկ Եգանյանն էլ կարծում է, որ համաներումը ոչ թե վերեւի հրահանգ պետք է լինի, այլ հասարակության պահանջ. «Այդ հինգ կամ վեց հարյուր հոգին, որ համաներման կիրառմամբ կարող են դուրս գալ, հնարավոր չէ տարանջատել սա արդար դատավճռի հիման վրա է, թե ոչ արդար: Համակարգը ե՞րբ կդառնա համակարգ, երբ ժողովուրդը դրան ձգտի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031