Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանում խայտառակ նախընտրական քարոզարշավ էր

Հոկտեմբեր 07,2013 12:09

«Նախընտրական քարոզարշավն ավարտվում է, երկու օրից ընտրություններն են, եւ այս ամբողջ ընթացքից կարելի է արդեն եզրակացություններ անել: Նախընտրական պայքարը կարելի է բաժանել երկու մասի, առաջինը` սկզբում հնարավոր էր այդ ընտրությունները դիտարկել իբրեւ այլընտրանքային եւ երկրորդ` Ալիեւը մնաց միայնակ, բոլոր հավանական եւ անհավանական թեկնածուներից ու այս ամենը ցույց է տալիս, որ նա չկարողացավ հանդուրժել մրցակցությունը», – այսօր «Հենարան» ակումբում խոսելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին, ասաց, Ադրբեջանում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Գրիգորի Այվազյանը:

«Քանի որ Ալիեւը գնաց ապօրինի քայլի, այս նախընտրական քարոզարշավը կարելի բնորոշել, որպես ամենախայտառակն ու ամոթալին` Ադրբեջանի պատմության մեջ»,-շեշտեց Գրիգորի Այվազյանը՝ շարունակելով, թե նախընտրական քարոզարշավն անցել է վախի մթնոլորտում:

Գրիգորի Այվազյանի խոսքով` լայն զանգվածները դժգոհ են Ադրբեջանի գործող ռեժիմից, երկրում տիրում է ատելության մթնոլորտ, իսկ հայ հասարակության համար այս ընտրություններում կարևորն այն է, որ եթե ալիեւյան իշխանությունը վերարտադրվեց, ապա վախի մթնոլորտում նրանք կդիմեն նույն քայլերին, այսինքն`հայերին պահելով լարված վիճակում:

«Այս ընտրություններից հետո տարածաշրջանում կստեղծվի այլ մթնոլորտ»,-ավելացրեց Գրիգորի Այվազյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031