Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս)՝ իր հասցեին արած «թուրքի տակ պառկող» արտահայտության հետ կապված:
Հիշեցնենք, որ նա Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած հարցը մեկնաբանելիս՝ ասել էր. «Թուրքի տակ պառկողն ի՞նչ պտի լինի»:
Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ճիշտն ասած Առաքել Մովսիսյանին նման կարգի անձանց, ովքեր չգիտեմ ինչ կրթություն ունեն, չեմ ցանկանում բացարձակ մեկնաբանել: Ամենակարեւոր հարցն այստեղ այլ է: Առաքել Մովսիսյանն ո՞վ է, մի անձնավորություն է, որը ես չգիտեմ ով է: Ամենակարեւոր մեր թիրախն այսօր ապօրինի այն իշխանությունն է, որը գլխավորում է, պարագլուխն է Սերժ Սարգսյանը: Մեր խնդիրն այսօր Առաքել Մովսիսյանը չէ: Ես բացատրություն չեմ կարող տալ, թե նա ինչ դերակատարություն ունի, չեմ էլ ցանկանում մեր ժամանակը ծախսենք նման անձանց վրա: Մեր խնդիրը օրինական կարգեր հաստատելն է»:
Մեր հարցին՝ Առաքել Մովսիսյանի այդ արտահայտությունը ինչքանո՞վ եք պատգամավորական էթիկայի սահմաններից դուրս համարում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իրենք վաղուց են պատգամավորական էթիկայի սահմաններից դուրս: Ընդհանրապես ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը ոչ միայն էթիկայի սահմաններից է վաղուց դուրս եկել, այլ նրանց շատերի տեղերը քրեակատարողական հիմնարկների բանտախցերն են: Այնպես որ, էթիկան դնենք մի կողմ, իհարկե, դա շատ կարեւոր է, բայց եկեք խոսենք, որ նրանք հիմնականում կրիմինալ տարրեր են: Նրանց տեղը ոչ թե ՀՀ ԱԺ-ն է կամ մարզպետարաններն են, այլ՝ քրեակատարողական հիմնարկի բանտախցերն են»:
Կարդացեք նաև
Նա եւս մեկ անգամ նշեց, որ Զարուհի Փոստանջյանին հայկական պատվիրակության կազմից հանելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ապօրինի է եւ տեղեկացրեց, որ արդեն բողոքով դիմել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Երևան Նյուզ լրատվական կայք-ի տեսանյութում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն է իր տեսակետը հայտնում Զարուհի Փոստանջյանի մասին
Համաձայն եմ Զարուհու այս մտքի հետ.- «ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը ոչ միայն էթիկայի սահմաններից է վաղուց դուրս եկել, այլ նրանց շատերի տեղերը քրեակատարողական հիմնարկների բանտախցերն են»:
🙂
Թուրքի տակ պառկողն,՝ նրանք են, ում պատճառով արդեն դատարկված են գրե թե բոլոր սահմանամերձ գյուղերը, Գյումրու շրջանում տղամարդկանց կեսից ավելին՝ Ռուսաստաններում են,
հազարավոր կանայք և աղջիկներ Թուրքիայում մարմնավաճառությամբ են զբաղվում, իրենց տվյալներով՝ 4500 ընտանիքներ, միայն Գյումրիում գտնվում են անօդևան՝ տնակներ կոչվող սարսափելի վիճակում, և կեսից ավելին տառապում են տարբեր խռոնիկական հիվանդություններով,
երկրի ընդերքը թալանվում է բարբարոսաբար, գալիք սերնդին թողնելով միայն պոչամբարներ: Թող
անիծվեն այն բոլոր մայր կոչվողները,՝ ովքեր լույս աշխարհ են բերել,՝ նման դուրսպրծուկներ:
Մի թե այս անասուններին կարելի է համեմատել այն թուրքերի հետ, ովքեր ցուցանակները ձեռքին բղավում են՝ ,,Մենք բոլորս Հրանտ Դինք ենք,,:
Եվ վերջապես, ի՞նչ է մտածում Հայ ժողովուրդը Հայաստանում, ձմռվա պահածոները պահեստավորելուց հետո, կամ
ԱՄՆ-ում՝ ,,Հայ դատի գրասենյակը,, որը ցեղասպնության հարյուրամյա տարեդարձը նշելուց հետո, որոշել է ետ բերել ծովից ծով Հայաստանը և վերաբնակեցնել հայերով: Կադացեք և տեսեք թե ինչ աբսուրդներ են դուրս տալիս ազգի մասին մտահոգվողները, երբ ազգի ճակատագիրը լուրջ
վտանգի տակ է, քանի որ երկրի բյուջեի կեսից ավելին փոշիացվում է կազինոներում և օֆշորներում: Իսկ Հայ առաքելական եկեղեցում իշխում է Լֆիկը, իր նոր կանոնակարգերով:
եթե տավարներից չազատվենք, երկիրը թրիքով են ծածկելու