Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. Երբ Զարուհի Փոստանջյանը նման հարց հնչեցրեց՝ ես ամոթանք ապրեցի, որ այս ժողովրդի զավակն եմ

Հոկտեմբեր 07,2013 11:53

ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին ուղղված ադրբեջանցու հարցի, ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ ադրբեջանական արձագանքների մասին խոսելիս, այսօր «Հենարան» ակումբում Ադրբեջանի նախագահական ընտրություններում  իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Գրիգորի Այվազյանը ասաց. «Նախագահի ելույթի բովանդակությունը պատահական չէր: Նա օգտագործելով այդ ամբիոնը՝ հայտարարեց, որ սպառնալիք է գալիս ադրբեջանական կողմից: Ու եթե նման խնդիր չլիներ՝ նախագահն այդպիսի հայտարարություն չէր անի»:

Գրիգորի Այվազյանի խոսքով`կարելի է արձանագրել, որ ՀՀ-ի մերձեցումը ՀԱՊԿ-ի եւ Մաքսային միության հետ`պատահական չէր, եւ իզուր չէ, որ ուզում ենք լինել այն կառույցում, որն ապահովում է մեր անվտանգությունը:

Գրիգորի Այվազյանը նաեւ գտնում է, որ պետք է անպայման շեշտվի, որ Ադրբեջանի կողմից հայկական հսկայական տարածքներ են բռնազավթվել, ադրբեջանական կողմը ուզում է այնպես անել, որ  բանակցային իրավիճակում խոսք գնա միայն ադրբեջանական փախստականների մասին. «Երբ նրանք այդ բարձր ամբիոնը օգտագործելով փորձում են ասել, թե բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը` փորձ է արում խեղաթյուրել բանակցությունների ընթացքը»:

Գրիգորի Այվազյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, ասաց. «Երբ Զարուհի Փոստանջյանը նման հարց հնչեցրեց՝ ես ամոթանք ապրեցի, որ այս ժողովրդի զավակն եմ: Ադրբեջանում ամեն մի պատգամավոր հնարավորություն չէր ունենա ընդգրկվել այդ պատվիրակության կազմում եւ եթե նույն բանը լիներ Ալիեւի հետ, եւ ադրբեջանցի պատգամավորը նման ցնդաբանություն հնչեցներ, ապա այդ պատգամավորին Ադրբեջանում կախաղան կհանեին, ոչ թե ծաղիկներով կդիմավորեին:  Ցավոք ոչ Փոստանջյանով այդ հարցը սկսվեց, ոչ էլ ավարտվեց»:

Գրիգորի Այվազյանը կարծում է, որ նման պատվիրակությունների կազմը ձեւավորելիս պետք է ավելի բծախնդիր լինել, որովհետեւ այդ ամբիոնից նախագահին նսեմացնելով՝ նվաստացվում է երկրի արժանապատվությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Սրա մակարդակը ազերիների դեռ միջնադարում մնացած վասալական մտածելակերպ է…Տղա ջան,աչքերդ լայն բաց արա,21-րդ դարն է…

  2. hamest says:

    դե գնա այնտեղ,որտեղից եկել ես,ամաչելու պատճառ չես ունենա

  3. Լևոն says:

    Ամոթ եթե ունենյիր,պետք է այսօրվա իշխանավորներից ամաչեիր:Որոնց շնորհիվ հազարավոր հայեր «բոմժ» են դարձել:

  4. Լևոն says:

    Պետք է ամաչեիր,որ ազգիտ(ես կասկածում եմ) հերոսները հայտնվել են խղջուկ նյութական վիճակոմ կամ բանտերում:Պետք է ամաչեիր,որ սոված ժողովորդ ունես:Վերջապես գոնե մորուքիցտ ամաչեիր:

  5. Լևոն says:

    Ասա ո՞վ է քեզ ֆինանսավորում ասեմ ով ես դու:

  6. Maxim says:

    Պատահական չի, որ սա իր թեքնածույությունը ցանկացել է առաջադրել Ադրբեջանի նախագահական
    ընտրություններում: Սա նույն ծառի պտուղն է, որոնց համար՝ երկիր, հայրենիք, ժողովուրդ ասած
    հասկացողություն գոյություն չունի: Գոյություն ունի հաստ աղիքը լցնելու ու դատարկելու պրոբլեմ, և
    որքան արագ, այնքան իրենց համար լավ:
    Բա մենք ինչքան ամոթանք ենք ապրում, որ դու՝ իբր այս ժողովրդի զավակն ես:

  7. Ստեփան says:

    Մի սրան նայեք, ամաչում է որ հայ է… Ամաչում ես, ազգանունդ փոխի, ոչ ոք դեմ չի լինի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031