Այսօր Բուդվայում շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների 23-րդ առաջնության նախավերջին տուրի օրն է:
Հայաստանի պատանի շախմատիստներից հաջող են հանդես գալիս հատկապես 18-ամյա տղաները: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7-րդ տուրում հերթական հաղթանակը տարավ եւ 6,0 միավորով գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը` հավակնելով այս տարվա իր հերթական չեմպիոնական տիտղոսին: Այս հարցում նրա կողքին են նաեւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու Արման Միքայելյանը: Հովհաննեսը 5,5 միավորով 4-րդն է, Արմանը նրանից պակաս ունի կես միավոր եւ մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հովհաննեսին:
Մեդալների իրական հավակնորդների մեջ է նաեւ 16 տարեկանների խմբում հանդես եկող Արման Բարսեղյանը: Շնորհալի շախմատիստը յոթ հնարավորից 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես քայլ է ետ մնում առաջատարներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ