ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի բացառում, որ 2020 թվականին Եվրոպայի 13 քաղաքներում Հին Աշխարհամասի լավագույն թիմին որոշողների մեջ կարող են լինել նաեւ Հարավային Ամերիկայից Բրազիլիան ու Արգենտինան:
«Գաղափարը, որին դեռ լուրջ չեն վերաբերվում, դեռ քննարկման փուլում է եւ իրատեսական: Եթե «Ամերիկայի գավաթի» խաղարկությունում հանդես են գալիս այլ տարածաշրջանների հավաքականներ, ՈՒԵՖԱ-ն ինչի՞ չգնա այդ քայլին» – Պլատինիին մեջբերում է «Yahoo!Sport»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ