Ֆուտբոլային եւս մի դիվանագիտություն
Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է ընկերական հանդիպում կազմակերպել ԱՄՆ եւ Իրանի ազգային հավաքականների միջեւ, որոնք Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու իրավունք արդեն նվաճել են:
Խաղը կարող է կայանալ 2014 թվականի ապրիլին, իսկ թե որտե՞ղ, չի ասվում: ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հաստատել է, որ այդպիսի հրավեր ստացվել է, իսկ Իրանի ընտրանու գլխավոր մարզիչ Կառլոշ Կեյրուշը ողջունել է առաջարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ