Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հոկտեմբերի 7-ից 13-ը Բիլբաո քաղաքում մասնակցելու է շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի վեցերորդ խաղարկության՝ «Վարպետների մրցաշարի», եզրափակչին:
Շախմատային լրատվամիջոցների փոխանցմամբ, Արոնյանի մրցակիցներն Իսպանիայում լինելու են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը եւ անգլիացի Մայքլ Ադամսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ