Ւնչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագած» ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրենին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող հատված) ավտոճանապարհն անցանելի է:
Ժամը 14.26-ի դրությամբ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 3 միկրոավտոբուս և մոտ 40 մարդատար ավտոմեքենա:
Ժամը 15.00-ի դրությամբ ճանապարհն անցանելի է: