Shamshyan.com Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում՝ Մալաթիա տոնավաճառի դիմաց, 21-ամյա Էդմոնդ Դավիթի Օհանյանը իր կողմից վարած Toyota Prado մակնիշի 60 DQ 060 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Բաղդասարյանին:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Toyota Prado-ի վարորդ Է. Օհանյանը Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդին է:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Իսկ ի՞նչ կարելի է ավելին սպասել անառակաբարո համակարգի,՝ ,,ոսկե երիտասարդներից,,: