Նունե Եսայանի 54 մլն 691 հազար դրամ արժողությամբ համերգի նախապատրաստական աշխատանքները ընթացել են 4 ամիս, ներգրավված են եղել շուրջ 500 հոգի: NEWS.am-ը դիմել էր՝ Մշակույթի նախարարությանը՝ Նունե Եսայանի համերգին 54 մլն դրամ տրամադրելու հարցով, մասնավորապես՝ ինչ հիմքով են որոշել նման գումար տրամադրել, եւ արդարացի են համարում երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում պետական բյուջեից այդքան գումար տրամադրելը:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային թատերականցված միջոցառումը իրականացվել է անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, նվիրատվություններ, այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով հատկացվել է 54 մլն 691 հազար դրամ: Ժամանակակից տեխնիկական, լուսաձայնային, լուծումներով հագեցած կազմակերպչական մեծածավալ աշխատանք պահանջող միջոցառման զանգվածային այդ միջոցառման նախապատրաստական եւ իրականացման աշխատանքները ընթացել են չորս ամիս, ներգրավված են շուրջ 500 հոգի՝ տեխնիկական կազմեր, սպասարկող խմբեր, մասնագիտական անձնակազմեր, ստեղծագործական կոլեկտիվներ: Միջոցառումը կազմակերպել եւ իրականացրել է «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությունը»,- ահա մշակույթի նախարարության պատասխանը հարցին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Այս՝ 54 մլն-ով հնարավոր չէ՞ր արդյոք Գյումրու անօդևան, կամ ասենք տնակների բնակիչներից ,,որը
միանշանակ նույն անօդևանի կարգավիճակն է,, գոնե 10 ընտանիքի,՝ առանց ճոխությունների, բայց
ամուր, նորմալ, ապահով տանիքի տակ հավաքել: Գումարի կեսն էլ կծախսվեր տեղի շինարարների
աշխատավարձների վրա, որոնցից մի քանի տասնյակ չէին բռնի Ռուսաստանների ճանապարհները:
Սա հենց այն փաստի շարունակությունն է, երբ անկախ ժողովրդի կամքից ընտրված Հայաստանի
նախագահը, իր կենացներով, անկախ նրանից՝ կանգնած տեղից, նստած, թե՛ պառկած, խմում է Հայ
ժողովրդի ապահովության կենացը, և կարծում է թե՛ դրանով լուծեց բոլոր խնդիրները, և հանգիստ
սրտով ուզունդարա պարում, և ոչ նպատակային ծախսեր կատարում կազինոներում:
Էստոնիայի երկրորդ և երրորդ նախադահները՝ Լեննարտ Մերին, և Առնոլդ Րյուտելը՝ ,,չորորդ գործող նախագահ՝ Տոմաս Հենրիկ Իլվեսի մասին չեմ կարող ասել, տեղյակ չեմ, բայց հավանաբար կպաշտպանի այդ սովորույթը,, որ ամեն տարի սուրբ ծնունդը նշելիս, սեղանին միայն պետք է դրված լիներ իրենց երկրում արտադրվող, այդ տարվա մրցույթում հաղթած գինին, և իհարկե իրենց ազգային կիլկին, որը նաև անչաուս են կոչում, բայց չգիտեմ որ լեզվով: Սեղանին չի լինում և ոչ մի տեսակի, գույնի, մեծության ձկնկիթ՝ խավյար և ոչ մի շռայլություն, և այլ խմիչքներ:
Իսկ մեր երկրի թագավորական պալատը, գրած էր փաստերով, որ տարեկան մի քանի միլիոնի Նաիրի կոնյակ են խմում: Կարծես երբ 20 տարի առաջ միայն թոթի արաղ են խմել, Ղարաբաղի համար պակա՞ս են կռվել վ հաղթել, թե՛ կռվողները իրականում այլ մարդիք են եղել:
Իսկ Էստոնիան իր 1մլն. 420 հազար բնակչությամբ ունի 12,5մլրդ. եվրո տարեկան բյուջե, իսկ
Հայաստանի բյուջեն և բնակչության քանակը դեռ անհայտ է:
Ահա թե ինչ է նշանակում բարոյականություն կամ անբարոյականություն:
Պետք է ընդամենը բոյկոլտել Նունեի բոլոր համերգները՝ պարզապես չայցելել, եթե նույնիսկ նա որևէ համերգի ընդամենը մեկ երգ է երգում:
Իսկ ինչ վերաբերում է մեր բյուջեից մեր իսկ գումարները ծախսելուն շքեղ համերգների ու տոնակատարությունների համար՝ հաջորդ տարի կարելի է պարզապես առհամարհել սեպտեմբերի 21-ի ցանկացած տոնակատարություն և նույնպես չայցելել: Չնայած մեր անկախության տոնը ինչպես իմ, այնպես էլ համոզված եմ մեր ժողովրդի ամենասիրված տոներից է, պետք է գիտակցել, որ այդ օրը չի նշանավորվում Ռուսաստանից եկած կիսամերկ երգչուհիների և Նունե Եսայանների համերգներով: Դա տոն է մեր հոգում, որի համար համերգի կարիք չունենք: