Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Մաքսային միությունը պետք է որդեգրի համագործակցության ճանապարհը, ոչ թե մրցակցության»

Հոկտեմբեր 06,2013 10:05

«Հայաստանն, այո, տնտեսապես հզոր երկիր չէ ու այս ֆոնին արդեն առավել հստակ են նկատվում, ցավոք, միմյանց հետ ոչ թե համագործակցող, այլ հակամարտող կողմերի տրամադրությունները:

Եվրոպացիները, որոնք բավականին ակտիվ էին աշխատում Հայաստանի հետ, անգամ ՀՀ նախագահի`սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարությունից հետո, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը՝ շարունակում են իրենց ակտիվությունը: Ուշագրավ է, որ եվրոպացիները երիտասարդների հետ են աշխատանք տանում: Սա ապացուցում է, որ զուտ քաղաքական խնդիր է, թե ո՞ւմ ազգեցության տարածքում կլինի տվյալ աշխարհագրական տարածքը»,- Հռոդոսում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի վերջին օրը «Եվրասիական միության հեռանկարները» թեմայով կլոր սեղանի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նկատենք, որ մինչ այդ ելույթ ունեցած բանախոսները`խոսելով Մաքսային միության եւ Եվրասիական միության հեռանկարների մասին, դրանք հիմնականում իբրեւ տնտեսական միություններ էին ներկայացնում:

Հարցի աշխարհաքաղաքական անդրադարձներում Արամ Սարգսյանը բնավ էլ պատահական չհամարեց այն, որ մինչ այժմ էլ Եվրոպան հսկայական գումարներ է պատրաստ ծախսել`Հայաստանն իր ազդեցության ոլորտում պահելու համար:

Այն, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցութան մասին, ըստ բանախոսի, չպետք է տպավորություն ստեղծի, թե ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա. «Արեւմուտքը շարունակում է բավականին ակտիվ աշխատել: Չկան ուղիղ օրինակներ, թե ինչ կստանա կամ կկորցնի երկիրը`մտնելով այս կամ այն միության մեջ, հետեւաբար դա թյուր տպավորություններ եւ թերահավատություն է առաջացնում»:

Արամ Սարգսյանը ՌԴ-ի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ հայաստանյան քաղաքական էլիտան`գործադիր իշխանությունը, որը շարունակում է իր պարտականությունների կատարումը՝ ակտիվորեն զբաղված էր ԵՄ-ի հետ Ասոցացման, Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի համաձայնագրերի աշխատանքներով եւ այդ ուղղության կողմնակից է: Նա նկատեց, որ այդ խավը չի կարող միանգամից եւ 180 աստիճանով փոփոխել իր հայացքները, ուստի, կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ:

Նա նկատեց, որ Եվրոպան հսկայական գումարներ է խոստացել ՀՀ կառավարությանը`ինչ-ինչ օրենքներ ընդունելու համար, որոնց թվում նաեւ «Գենդերային հավասարության մասին» օրենքն է: Այն, ի դեպ, Հայաստանն ընդունեց`«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին» անվամբ, որի դեմ, սակայն, արդեն մի քանի ամիս է թեժ պայքար է գնում:

Այս իրողության պայմաններում, Արամ Սարգսյանը գտնում է, որ ՌԴ-ն առավել ակտիվ պետք է գործի, մասնավորաբար, մի կողմ թողնելով քաղաքական խնդիրները, տնտեսական խնդիրներն առաջին գիծ մղելով եւ պետք է կարողանա հայ հանրությանը ճիշտ ներկայացնել Մաքսային միության առավելությունները:

Նա նաեւ կարծիք հայտնեց, թե առավել ճիշտ կլինի, որ Մաքսային միությունը որդեգրի այլ միությունների հետ համագործակցության ճանապարհը, ոչ թե մրցակցության: Ավելի ուշ, արդեն միջանցքներում խոսակցությունների ժամանակ, մասնակիցները դրական էին արձագանքում Հայաստանի ներկայացուցչի`համագործակցության առաջարկին, նկատելով, որ այս հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած կոշտ քաղաքականությունը որեւէ տեղ չտանող ճանապարհ է:

Ակտիվ քննարկումների առիթ դարձավ նաեւ վերջին շրջանում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ վարվող կոշտ քաղաքականությունը: Ուկրաինացի պատվիրակները քննադատության սլաքն ուղղեցին ՌԴ-ի կողմը: Միաժամանակ, կարծիքներ հնչեցին նաեւ, որ ամենայն հավանականությամբ Եվրոպան չի կարողանա «մարսել Ուկրաինային», քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլն այդքան էլ հեռու չէ: Իսկ որպեսզի Ուկրաինան գա եվրոպական չափանիշների՝ միլիոնավոր դոլլարներ կպահանջվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հռոդոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Անկախ» ու «լուրջ» ‘քաղաքական գործիչ’ Արամ Սարգսյանը ու իր նմանները ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ են հային/հայաստանցուն՝ պրոպագանդա անելով Մաքսային միության օգտին: 30 արծաթի ռուսական փա՞յլ:

    Հարցը ՇԱՏ ՊԱՐԶ է. Մաքսային միությունում Ռուսաստանը մի քանի տարում ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ ԿԼԱՆԵԼՈՒ է Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը դե ֆակտո դառնալու է ռուսական մի գավառ,որից հետո Ռուսաստանը Արցախը ՎԱՃԱՌԵԼՈՒ է թյուրքական աշխարհին: Ով սա չի հասկանում, նա ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿ է:

    Մաքսային միություն (customs union) նշանակում է՝ ՎԵՐԱՑՆԵԼ ներկրվող ապրանքների վրա գանձվող տուրքերը (import taxes) անդամ երկրների միջև և մցնել ընդհանուր տարիֆ (common tariff)՝ Մաքսային միության անդամ երկրներ ներկրվող այլ ապրանքների վրա: Ո՞Վ ՉԻ հասկանում,որ այս ԲՈԼՈՐ տարիֆները և տուրքերը Հայաստանին ՀԱՐԿԱԴՐԵԼՈՒ է միայն Ռուսաստանը:

    Իսկ ԵՄ-ն ունի 28 անդամ երկիր՝ՏԱՐԲԵՐ չափի տնտեսություններով:Ուստի ՝Հայաստանի համար ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԵՄ-ում է հնարավոր,այլ ոչ 3 անդամանոց ՄՄ-ում:

    ՀԳ. էս մարդու հիստերիկ հարձակումները ԱՐԴԱՐ «Գենդերային հավասարության մասին» օրենքնի վրա արդեն զավեշտական է. սովետի նոմենկլատուրայում ձևավորված մարդը ի՞նչ իմանա ինչ է ազատ հասարակություն:

  2. Azad says:

    Ի՞նչ է նշանակում «խորը և համապարփակ ազատ առևտուր»: Պարզապես կապիտալիստական մոնոպոլիաների տիրակալությունը քողարկող անբովանդակ լոզունք: ԵՄ-ի բոլոր անդամները–բացի Գըրմանիայից պարտակալ ու սնանկ երկրներ են: ԵՄ-ի անդամ երկիրը իր քաղաքական և տնտեսական գըրիշխանությունը լրիվ հանցնում է տնտեսապես հզոր երկրների տնորինության : Այնտեղ իշխում են անդրազգային համաշխարհային մոնոպոլիաների շահերը: Ով այս իրականությունը չի տեսնում քաղաքա-տնտեսական դիլեդդանտ է: Հաշվենք ԵՄ- ի մի քանի «ազատ և երջանիկ» երկրներ. Հունաստան, Պուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Պորտուկալ, Իսպանիա, Իտալիա: Նշված բոլոր երկրները սնանկ են և պարտական’ միջազգային պարտատերներին: Պարտքերը այնքան մեծ են որ այս երկիրները ամբոշջությամբ ենթակա են միջազգային ֆինանսական հաստատությունների որոշումներին: Հայաստանը ի՞նչ ներդրում կարող է բերել ԵՄ.ին: Ոչինչ: ԵՄ-ի շահագռգրությունը Հայաստանով հետապնդում է միայն մեկ նպատակ. անջատել Հայաստանը Ռուսաստանից’ որպես աշխարքաղաքական խոշոր վերադասավորում, որի արդյունքում անհնար կդառնա Հայաստանի վերապրումը: Այս է թագուն և անխոստովանելի ճշմարտությունը:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Azad -Ճիշտ չէ քո մեկնաբանությունը: ԵՄ-ում Գերմանիան,Ֆրանսիան,Բեծ Բրիտանիան (և որոշ չափով Իտալիան) քաղաքապես և՛ տնտեսապես ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ են իրար: Իսկ Մաքսային/Եվրասիական միությունում ՄԻԱՅՆ Ռուսաստանն է ԿԱՐԳԱԴՐԵԼՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ՝ հաճախ ՔԱՂԱՔԱԿԱՆ ինքնաշահից ելնելով: Հայաստանը ԱԶԱՏ առևտուր կարող է անել Մալթայի,Կիպրոսի և նման ԵՄ երկրների հետ.պարտադիր չէ,որ Հայաստանը Գերմանիայի հետ մրցի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031